▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե ղեկին ռուս լիներ, էլի կանացի խալա՞թ էին հագցնելու...

Եթե ղեկին ռուս լիներ, էլի կանացի խալաթ էի՞ն հագցնելու: Ակնհայտ է, որ դա հիվանդանոցային ստանդարտ խալաթ չէր ...
Մինչ ՌԴ իշխանությունների նման ստորացուցիչ քայլը, բացառապես մտածում և ցավում էի ողբերգության արդյունքում զոհված մարդկանց ու նրանց հարազատների մասին, բայց այս նվաստացուցիչ քայլը նրանց մասին մտածելը երկրորդ պլան մղեց ...
Ողբերգության կադրերը դիտելիս հստակ երևում է, որ բախումից խուսափելու համար, վարորդը բեռնատարը փորձում էր փախցնել, որի արդյունքում՝ շուռ եկած դիրքում է բախվում ավտոբուսին: Մարդն ամեն ինչ փորձում էր անել՝ բախումից խուսափելու համար: 
Ակնհայտ է, որ սերիական մարդասպան չէր, այլ երթևեկության արագությունը խախտած վարորդ: Իսկ խախտելու պատճառները փորձագետները կպարզեն, այլ ոչ թե մեր բոլորի գրառումները: Մարդկային գործոնից մինչև տեխնիկական պատճառներ կարող են եղած լինել: Ուղղակի չարժեր նման կերպ նվաստացնել մի մարդու, ով դիտավորյալ ու սառնասրտությամբ չի այդ ամենն արել:
Իսկ մի օր չտեսանք, որ խալաթ հագցնեն իրենց մարդակեր և սերիական մոլագար - մարդասպաններին ...
Չեմ արդարացնում, արարքի համար պատասխան պետք է տրվի: Բայց ըստ համացանցում տեղադրված տեսանյութերի, ասվում էր, որ այդ տեղանքն անհաջող և մշտապես վթարավտանգ է եղել, անընդհատ այդտեղ բախումներ են եղել և սպասելի էր, որ մի օր մեծամաշտաբ աղետ էլ կարող էր լինել: Դժբախտաբար մեր հայրենակցի բախտը չբերեց և հենց այդ մեծ ողբերգության պատճառ դառնալով՝ խորտակեց բազմաթիվ ճակատագրեր, որոնց մեջ՝ նաև իր ...

Հ.Գ. Որպես մարդ, հայ, Հայաստանի քաղաքացի՝ խոր կսկիծով ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին ու հարազատներին ... 

Արթուր Եղիազարյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more