▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Eurosport. «Ինչո՞ւ է Մխիթարյանն իդեալական ֆուտբոլիստ «Մանչեսթեր Յունայթեդի» համար»

vivaronews.am-ը գրում է. Eurosport-ն անդրադարձել է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտխան Հենրիխ Մխիթարյանին, ով շատ կարևոր ֆուտբոլիստ է դարձել Ժոզե Մոուրինյոյի թիմի համար:

«Մոուրինյոն Մխիթարյանի վնասվածքին հաջորդած 2 հանդիպումներում նրա դիրքում փորձարկեց Ջեսի Լինգարդին և Խուան Մատային: Ճիշտ է, առաջինը չափազանց արագ է և իր շարժումներով շփոթեցնում է մրցակցի պաշտպաններին, իսկ երկրորդը գնդակի հետ վարվելու բարձր ինտելեկտ ունի, բայց Մխիթարյանը միակն է, ով այդ որակները միավորում է իր մեջ:

Ինչպես Լինգարդը, Մխիթարյանը նույնպես օգտվում է ազատ տարածություններից, որը ստեղծում է Զլատանը: Վերջինիս գործառույթն այն է, որ իր վրա է սևեռում պաշտպանների ուշադրությունը և տարածություն բացում եզրից գրոհին միացող կիսապաշտպանի համար: Մրցակիցը կանգնում է ընտրության առջև. հսկել Իբրայի՞ն, ով կարող է ամեն վտանգավոր պահը վերածել գոլի, թե՞ փակել Մխիթարյանի ճանապարհը, բայց «Յունայթեդին» թույլ տալ շարունակելու տիրել գնդակին խաղադաշտի վտանգավոր հատվածում:

1990027

Մխիթարյանի անցումները կենտրոնով նույնպես դժվարին խնդիր են հակառակորդ թիմերի համար: Այդ դեպքում արդեն Հենրիխն է պաշտպաններին հավաքում իր շուրջը և Զլատանին հնարավորություն տալիս տեղաշարժվելու ազատ գոտի:

Հայ կիսապաշտպանի գործողությունները գլուխկոտրուկ են ոչ միայն պաշտպանների, այլևս կիսապաշտպանների համար: Նրանք նույնպես պետք է ընտրություն կատարեն՝ պրեսինգ կիրառել Էրերայի և Պոգբայի նկատմա՞մբ, բայց Մխիթարյանին թողնել առանց հսկողության, թե՞ կենտրոնանալ Հենրիխի վրա և բաց թողնել Էրերային ու Պոգբային:

1990028

«Տոտենհեմի» դեպքում գործում էր առաջին տարբերակը. Դեմբելեն կենտրոնացել էր Էրերայի նկատմամբ պրեսինգ կիրառելու վրա, իսկ Մխիթարյանը հիանալի էր օգտագործում այդ հնարավորությունը և գնդակով տեղափոխվում էր կենտրոն: «Խթանները» կարող էին սևեռվել հայ կիսապաշտպանի վրա, բայց այդ դեպքում գնդակ ստանալու ժամանակ խնդիրներ կստեղծեր Պոգբան:

Հարձակվողական գործողություններից զատ, Մխիթարյանը խնդիրներ է ստեղծում մրցակիցների համար նաև առանց գնդակի իր գործողություններով: Նա կարողանում է ճիշտ դիրքավորվել և լավագույն պայմանները ստեղծել հակագրոհի ժամանակ արդյունավետ գործելու համար:

Նա հաճախ նաև տեղ է զբաղեցնում եզրային պաշտպանի դիրքում, որը միանում է հարձակման և թողնում դիրքը: «Էվերտոնի» գրոհին միացած Դենի Ռոուզը և Լեյտոն Բեյնսն արդեն հասկացել են, որ գրոհին միանալուց առաջ հարկավոր է մի լավ ծանր ու թեթև անել:

1990029

Յուրգեն Կլոպի՝ 2 տարի առաջ լույս տեսած Reading The Game գրքում նա մանրամասնորեն բացատրել էր, թե Մխիթարյանն ինչով է տարբերվում նույն դիրքում հանդես եկող այլ ֆուտբոլիստներից. «Կարծում եմ՝ ամենևին պատահական չէ, որ հենց Հայաստանն է աշխարհին տալիս ուժեղագույն շախմատիստներ: Ինչպես և Մխիթարյանը, նրանք նույնպես ուժեղ են և քրտնաջան աշխատում են կատարելագործվելու համար»:

Մոուրինյոյից երկար ժամանակ պահանջվեց, որպեսզի հասկանա Մխիթարյանի արժեքը և նրան վերադարձնի կազմ, բայց նա արդեն ընդունել է իր սխալը…»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more