▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Եվրատեսիլ 2015»-ի հավանական հաղթողի բեմականացումը կրկնօրինակված է եղել Բեյոնսեից

«Եվրատեսիլ 2015» հավանական հաղթողը՝ Շվեդիան ներկայացնող երգիչը, մեղադրվել է պլագիատի մեջ: Տարբեր բլոգերներ առաջ են բերել այն փաստը և նույնիսկ համեմատություններ են անցկացրել, որ երեկ Վիեննայում կայացած 2-րդ կիսաեզրափակչի ժամանակ շվեդ երգչի բեմականացումը համաշխարհային երգչուհի Բեյոնսեի ցնցող համարի կրկնօրինակումն է եղել, որը որ վերջինս ներկայացրել է 2011թ-ին «BillBoard» մրցանակաբաշխության ժամանակ:

Նշենք, որ համացանցի օգտատերերը կոչ են արել «Եվրատեսիլ 2015» ժյուրիի անդամներին եզրափակիչ փուլի ժամանակ հաշվի առնել այս փաստը:

Չնայած այս ակնհայտ նմանությանը՝ եվրոպացի բուքմեյքերները շվեդ երգչին համարում են մրցույթում հաղթող դառնալու հիմնական հավակնորդներից մեկը, ինչպես նաև համարում են ամենամեծ վարկանիշ ունեցող ներկայացուցիչներից մեկը:

В обоих выступлениях фигурируют поющие головы исполнителей
Под финал обоих номеров экран заполняется красным цвветом

 

 

 

 

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Շոու-բիզնես more