▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը` Վբեթի ամբասադոր

Հայազգի ըմբիշ Արսեն Հարությունյանը Վբեթի հետ կնքել է պայմանագիր, որի համաձայն  մարզիկը միանում է Վբեթին և ներկայանալու է որպես բրենդ ամբասադոր:

22 ամյա հայազգի ըմբիշն արդեն հասցրել է գրանցել մի շարք նվաճումներ և բարձր պահել Հայաստանի դրոշը, ինչպես՝ Աշխարհի, այնպես էլ Եվրոպայի ըմբշամարտի առաջնության ժամանակ:

Արսեն Հարությունյանը ըմբշամարտով զբաղվում է 5 տարեկանից և իր քաշային կարգում մի քանի անգամ նվաճել է չեմպիոնի տիտղոսը՝ 2015 թվականին 46 կգ քաշային կարգում Եվրոպայի պատանիների առաջնության չեմպիոն, 2018 թվականին 57 կգ քաշային կարգում Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն, 2019 թվականին  61 կգ քաշային կարգում Եվրոպայի առաջնության չեմպիոն, 2021 թվականին 61 կգ քաշային կարգում Աշխարհի առաջնության մինչև 23 տարեկանների չեմպիոն,  2022 թվականին  61 կգ քաշային կարգում Եվրոպայի առաջնության չեմպիոն:

Վբեթի համար հատկանշական է, որը բրենդը ներկայացնելու է հենց հայազգի մարզիկը: Միջազգային խաղային ոլորտում Վբեթի բարձր վարկանիշն ու Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանի մեծ համբավը երկուստեք կօգնի ներկայանալու հետաքրքիր և ինքնատիպ նախաձեռնություններով:

Հայաստանում հիմնադրված Վբեթի բիզնես գործունեությունն ու հայ Ըմբիշի սպորտային ձեռքբերումները կարծես հենց նույն ուղով են առաջ շարժվում՝ գրավելով նոր բարձունքներ և տիտղոսներ:

Նոր համագործակցությունը Վբեթ ընկերության համար ևս մեկ ձեռքբերում է և բրենդի ներկայացվածությունը ըմբիշի մարզահագուստին էլ առավել կամրապնդի բարձր դիրքը միջազգային սպորտային մրցաշարերի ժամանակ:

Արսեն Հարությունյանի սպորտային ձեռքբերումներին, Վբեթի հետ համագործակցության և նոր նախաձեռնություններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more