«Երեկ տեղի է ունեցել իրադարձություն, որը, կարծում եմ, պետք է անպայման հիշատակվի, որովհետև շատ կարևոր է: Հունվարի 16-19-ին տեղի ունեցած ԵԽ լիագումար նստաշրջանի ընթացքում քվերակությամբ հաստատվել է, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի և կոչ է արվել ադրբեջանական իշխանություններին՝ անմիջապես դուրս բերել զորքերը Հայաստանի բոլոր տարածքներից, վերադարձնել ռազմագերիներին, քաղաքացիական անձանց, բացել Լաչինի միջանցքը»,- Կառավարության նիստի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: |