▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եղածդ ֆոլցֆագեն չի՞...իրական շարժառիթը

ԵՂԱԾԴ ՖՈԼՑՖԱԳԵՆ ՉԻ՞...

իրական շարժառիթը

Երկու կին վարորդ մեքենաներով Երևանում օրերս բախվեցին, զայրույթի պահին մեկը, որ ավելի շքեղ մեքենա էր վրում, մյուսին անպատվեց, ասելով՝ ,,եղածդ ֆոլցֆագեն չի՞...,,:

Երևույթն իրականում ավելի խոր պատճառներ ունի:
-----------
,,Կապիտալիզմի սկզբնավորման փուլն Ալգլիայում համընկավ ասպետականության շրջանի հետ, և այդ ժամանակվա բողոքականն իր էությամբ ասկետ էր, ու սկզբնական շրջանում մեծ փողերը նրան անհրաժեշտ էին ոչ թե բնական պահանջմունքները բավարարելու, այլ թե’ իրեն, թե’ այլոց ապացուցելու համար, որ ինքը հաջողություններ ունի, հետևաբարª չի պատկանում մարդակերպ անասունների դասին: Եվ սպասելի էր, որ հոգեբանական նման պայմանների առկայությունը հարստանալու կիրքը հետզհետե պիտի դարձներ անսանձ, և մարդը չպիտի բավարարվեր ունեցվածքի որևիցե չափանիշով:

ՙ,,Եթե Աստված ձեզ ցույց է տալիս ուղին, որին հետևելով կկուտակեք ավելին, քան որևէ այլ ճանապարհով, և դուք մերժում եք այն ու նախընտրում նվազ եկամուտ բերող ճանապարհը, ապա դրանով հրաժարվում եք ընդունել Աստծո պարգևը: Ոչ թե հանուն պախարակելի հաճույքների, այլ հանուն Աստծո պիտի ջանաք հարստանալ: Աղքատ լինելու ցանկությունը հավասարազոր է հիվանդ լինելու ցանկությանը և արժանի է դատապարտման՚,,- ահա այն ժամանակվա գլխավոր կարգախոսներից մեկը: 

Դարաշրջանին բնորոշ ասկետությունն աստիճանաբար մարեց, և կուտակած հարստության չափով սկսեց որոշվել նաև Աստծո կողմից ընտրյալության աստիճանը: Որքան շատ փող ուներ մարդը, այնքան մեծ էր Աստծո կողմից ընտրված լինելու վստահությունը: Կուտակած հարստությունը դարձավ մուտքի յուրահատուկ տոմս ոչ միայն երկրային, այլև, որ ավելի կարևոր էª անդրշիրիմյան հավերժական դրախտի համար: Եվ մարդուն գնահատելու չափանիշ դարձավ նրա կուտակած դրամի չափը: Այսօր էլ որևէ մարդու գնահատելու համար ամերիկացիները միմյանց հարցնում են. ՙԻսկ որքա±ն արժե նա՚,,:

Ա.Պ. Կոնսերվատիվ հեղափոխություն. 2007 թ

 

Հրապարակախոս Արծրուն Պեպանյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more