▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Եզրագծից այն կողմ» սերիալի դերասանին սրտամկանի ինֆարկտով հիվանդանոց են տեղափոխել

Գաբրիել Սունդուկյանի անվան պետական թատրոնի և «Խաղից դուրս», «Եզրագծից այն կողմ» ու այլ սերիալների դերասան Սամվել Փիլոյանին մոտ մեկ շաբաթ առաջ հիվանդանոց են տեղափոխել՝ սրտամկանի ինֆարկտի պատճառով:

esyes.am-ը զրուցել է դերասանի հետ և տեղեկացել, որ նրա առողջական վիճակն արդեն լավ է: Հիվանդանոցում մեկ շաբաթ մնալուց հետո, նա արդեն տանն է: «Հիվանդանոցից փախել եմ, քանի որ չէի ուզում մնալ այնտեղ, սակայն շարունակում եմ մնալ բժիշկների հսկողության տակ: Հիմա առողջական վիճակս նորմալ է»,- նշել է դերասանը՝ հավելելով, որ եթե կրկնվի, արդեն վիրահատության կարիք կլինի:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more