▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ֆաբրիցիո Ռոմանոն կրկին տեղեկություն է հայտնել Սպերցյանի մասին

«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ապագան շարունակում է անորոշ մնալ։

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ հայազգի ֆուտբոլիստը շարունակում է լինել «Այաքսի» տրանսֆերային գլխավոր նպատակը։

Աղբյուրի փոխանցմամբ` 23-ամյա ֆուտբոլիստին իրենց շարքերում ցանկանում են տեսնել բազմաթիվ ակումբներ, սակայն Սպերցյանը ցանկանում է տեղափոխվել միայն «Այաքս»։

Հիշեցնենք` մոտ մեկ ամիս առաջ Ռոմանոն հայտնել էր, որ «Այաքսը» Սպերցյանի տրանսֆերի հարցում տրանսֆերային առաջարկ է կատարել «Կրասնոդարին»։

Հոլանդական ակումբն այդ ժամանակ գործարքի դիմաց «ցլերին» առաջարկել էր 8,5 մլն եվրո, որին հավելավճարների տեսքով ավելանալու է ևս 2,5 մլն եվրո։

Բացի դրանից, «Կրասնոդարը» Սպերցյանի հաջորդ վաճառքից ունենալու է նաև 10% մասնաբաժին։

Նշենք, որ 23-ամյա ֆուտբոլիստը նոր մեկնարկած 2023/24 մրցաշրջանում անցկացրել է 5 հանդիպում` դառնալով 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Աղբյուրն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more