▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՖԱՖ-ը շարունակելու է ֆուտբոլում Արցախը ներկայացնող հակաադրբեջանական ակցիաներ անել

ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի «Առաջին հայկական ճակատ» (ՖԱՖ) ֆան ակումբը շարունակելու է Արցախը ներկայացնող ֆուտբոլային ակցիաներ անել: Երեկ՝ հոկտեմբերի 3-ին, Եվրոպա լիգայի 2019-20 մրցաշրջանի «Դյուդելանժ» - «Քարաբագ» հանդիպման ժամանակ հայ երկրպագուները դրոնով Արցախի դրոշն էին ծածանել խաղադաշտի կենտրոնում, ինչի պատճառով խաղը որոշ ժամանակով ընդհատվել էր. «Քարաբագ»-ի խաղացողները փորձել էին գնդակով հարվածել դրոնին, սակայն չէր ստացվել: Ֆեյսբուքյան էջում ՖԱՖ-ը բացատրել է, որ այսպես փորձում է պայքարել ադրբեջանցիների քարոզչության դեմ, որով վերջիններս փորձում են կեղծ տեղեկություններ տարածել աշխարհում: ՖԱՖ-ը նաեւ նշել է, որ ակցիաները շարունակվելու են:

«Եվրոպական ֆուտբոլային ասպարեզում Ադրբեջանը պետական մակարդակով, ֆուտբոլային ակումբի միջոցով վարում է կեղծ տեղեկությունների եւ կեղծ պրոպագանդայի տարածման քաղաքականություն։Նման քաղաքականությանն ի պատասխան՝ ֆեյք «Քարաբախ» ակումբի դեմ հանդես ենք գալիս Արցախը ներկայացնող, պրոպագանդող ակցիաներով, որոնց միջոցով միջազգային ամենահայտնի պարբերականները լուսաբանում են խնդիրը ոչ միակողմանի. եվրոպական ակումբների տասնյակ հազարավոր երկրպագուներ ուսումնասիրությունից հետո ճիշտ պատկերացում են կազմում Արցախի մասին։

Ակցիաները լինելու են շարունակական»,- գրված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ անցած՝ 2018-19 մրցաշրջանում, նմանատիպ դեպք էր եղել Եվրոպա լիգայի խմբային փուլի վերջին տուրի՝ «Արսենալ» - «Քարաբագ» հանդիպման ժամանակ: Հայ երկրպագուն Արցախի դրոշով ու Մոնթեի պատկերով շապիկը հագած՝ խաղադաշտ էր ներխուժել:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more