▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Fastex-ը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի ու Հայաստանի գավաթի տիտղոսային հովանավոր

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և Vbet ընկերության` շուրջ 4 տարվա արդյունավետ համագործակցությունը մոտեցավ ավարտին 2022թ. սեպտեմբերի 12-ին ուժի մեջ մտած ՀՀ Գովազդի մասին օրենքում կատարված փոփոխությունների հետևանքով։

Այն արգելում է վիճակախաղերի և շահումով խաղերի գովազդը: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շնորհակալություն է հայտնում Vbet ընկերությանը բեղմնավոր համագործակցության համար: Դրա շնորհիվ հնարավոր դարձավ նոր մակարդակի բարձրացնել ակումբային մրցաշարերի կազմակերպումը, ներկայացվածությունն ու ճանաչելիությունը:

Միաժամանակ, ուրախ ենք տեղեկացնել, որ ՀՖՖ-ն սկսել է համագործակցություն Fastex ընկերության հետ, համաձայն որի վերջինս դառնում է Հայաստանի Պրեմիեր լիգայի և Հայաստանի գավաթի խաղարկության տիտղոսային հովանավոր:



Այսպիսով, Հայաստանի Պրեմիեր լիգայի և Հայաստանի գավաթի խաղարկությունները 2022/23 մրցաշրջանում կունենան Fastex Հայաստանի Պրեմիեր լիգա և Fastex Հայաստանի գավաթ անվանումները:

Fastex-ը հանդիսանում է Web3 տեխնոլոգիայով առաջնորդվող էկոհամակարգ, որն իր մեջ ներառում է Fasttoken կրիպտոարժույթը, Fastex Verse մետավերս տիրույթը , Fastex Exchange կրիպտոարժույթի փոխանակման հարթակը, Fastex Pay կրիպտո վճարային համակարգը, ftNFT մարկետը, ինչպես նաև Fastex Chain բլոկչեյն հարթակը։

«Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Vbet ընկերությանը՝ վերջին 4 տարիների ընթացքում հայկական ակումբային ֆուտբոլի կողքին լինելու համար․ մենք բարձր ենք գնահատում մեր գործընկերական հարաբերությունները։ Համոզված եմ նաև, որ Fastex ընկերության հետ համագործակցությունը ոչ պակաս արդյունավետ կլինի։ Հուսով եմ՝ Fastex-ի ներկայացվածությունը հայկական ֆուտբոլում զարգացման լրացուցիչ ազդակ կհանդիսանա»,- ընդգծել է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը:

«Ոգևորված հայկական ակումբային ֆուտբոլում վերջին տարիներին գրանցված առաջընթացով և հետաքրքրության աճով՝ մեծ ուրախությամբ և պատասխանատվությամբ ենք ընդունել ՀՖՖ-ի հետ համագործակցություն սկսելու հնարավորությունը: Վստահ ենք՝ մեր համատեղ ջանքերը կնպաստեն հայկական ֆուտբոլի կայուն վերելքին և նոր հնարավորություններ կբացեն հայկական ակումբների համար»,- նշել է Fastex ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրեն Վիգեն Բադալյանը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more