FEMEN շարժման ակտիվիստները հոկտեմբերի 15-ին փորձել են ներխուժել Ֆրանսիայի արդարադատության նախարարության շենք: Կիսամերկ ակտիվիստուհիները «բռնաբարողների ակումբ»
պաստառներ են ամրացրել նախարարության շենքին: FEMEN-ի այսպիսի դրսևորման պատճառը 13 տարի շարունակվող գործն է, որի հետևանքով անչափահաս աղջիկներին բռնաբարող խումբն ազատ է արձակվել:
FEMEN-ը նաև նշել է, որ ամեն գնով գտնելու է հանցագործներին և իրենց ձեռքերով դատավճիռ են կայացնելու` ամորձահատելով հանցագործներին: