▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում Արոնյանն առաջադիմել է

vivaronews.am-ը գրում է. ՖԻԴԵ-ն հրապարակել է փետրվար ամսվա վարկանիշային ցանկը: Լևոն Արոնյանը հունվարին մասնակցելով Վեյկ ան Զեեի մրցաշարին, վարկանիշը 5-ով ավելացրել և հասցրել է 2785-ի՝ զբաղեցնելով 7-րդ հորիզոնականը: Հունվար ամսվա վարկանիշային աղյուսակում Արոնյանը 9-րդ տեղում էր:

ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակը շարունակում է գլխավորել աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը, ով վարկանիշը նվազեցրել է 2-ով: Այժմ նրա վարկանիշը 2838 է: Նրան ընդամենը 11-ով է զիջում Ֆաբիանո Կարուանան: Վեյկ ան Զեեի մրցաշարի հաղթող Ուեսլի Սոն միանգամից 14-ով ավելացրել է վարկանիշը և այժմ 2822 գործակցով եզրափակում է լավագույն եռյակը:

Բացի Արոնյանից, 100 ուժեղագույն շախմատիստների ցանկում են ևս 3 հայաստանցիներ: Սերգեյ Մովսիսյանը 3-ով ավելացնելով վարկանիշը, 2679 գործակցով 64-րդ տեղից բարձրացել է 62-րդ հորիզոնական: Վլադիմիր Հակոբյանի ցուցանիշներն անփոփոխ են մնացել: Նա 2675 վարկանիշով 67-րդ տեղում է:

Գաբրիել Սարգսյանը, ով Իրանի մրցաշարում 2-րդ տեղն էր գրավել, վարկանիշը նվազեցրել է մեկով և 2666 գործակցով 81-րդ տեղից նահանջել է 86-րդ հորիզոնական:

Կանանց վարկանիշային ցուցակը նախկինի պես գլխավորում է աշխարհի գործող չեմպիոնուհի Հոու Յիֆանը՝ 2651: Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը հունվարին մրցաշարերի չեն մասնակցել, ուստի պահպանել են իրենց վարկանիշները: Էլինան 2444 վարկանիշով 35-րդ տեղից բարձրացել է 31-րդ հորիզոնական: Լիլիթը 2431 վարկանիշով մեկ հորիզոնական նահանջել է՝ զբաղեցնելով 40-րդ տեղը:

Մինչև 20 տարեկան 100 ուժեղագույն շախմատիստների ցանկում ամերիկահայ Սամուել Սևյանը 2579 վարկանիշով 15-րդ տեղում է: Հայաստանը ներկայացնում են 3 շախմատիստներ: Մանուել Պետրոսյանը (2549) 27-րդ տեղում է, Հայկ Մարտիրոսյանը (2529)՝ 29-րդ, Տիգրան Հարությունյանը (2515) 36-րդ հորիզոնականում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more