▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՖԻՖԱ-ն արգելում է Սուարեսին նույնիսկ մարզվել

ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեի անդամ Կլաուդիո Սուլսերը հայտարարել էր, որ անգլիական Լիվերպուլի  հարձակվող Լուիս Սուարեսին թույլատրվում է մարզվել որակազրկման ընթացքում:

Ուրուգվայցին որակազրկվել էր ԱԱ 2014-ի խմբային փուլի Իտալիայի հետ խաղում Ջորջո Կյելինիին կծելու համար: Որակազրկումը տևելու էր 4 ամիս.

-Սուարեսին թույլատրվում է մարզվել որակազրկված ամիսների ընթացքում: Իհարկե, չի կարելի ֆուտբոլիստին արգելել մարզվել, քանի որ այդպես նա կարող է կործանել ողջ կարիերան,- նշել է Սուլսերը:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ  ՖԻՖԱ-ն հերքել է տարածված հայտարարությունը և արգելում Սուարեսին նույնիսկ մարզվել: Ուրուգվայցին միայն իրավունք կունենա բուժզննում անցնել՝ տրանսֆերի իրականացման համար:

Հավելենք, որ Ուրուգվայի ֆուտբոլի ֆեդերացիան արդեն դիմել է ՖԻՖԱ-ին՝ որոշումը բողոքարկելով:

Footballcity.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more