▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ֆիլմերը պատկանում են դրամա, մելոդրամա ժանրերին.«Սթար»-ը` բաց տեսարաններով սկավառակների մասին

Համաձայն լրատվամիջոցներում տարածված տեղեկատվության հուլիսի 24-ի երեկոյան  Նորքի 7-րդ զանգվածի Ավետիսյան 48/1 «Սթար» սուպերմարկետի հաճախորդներից մեկը փափուկ խաղալիք է գնել իր երեխայի համար։  Խաղալիքների բաժնում  զեղչի ակցիա է գործել՝ 990 դրամ+նվեր:

Վաճառողուհին մոտեցել է հաճախորդին ու առաջարկել այնպիսի խաղալիք վերցնել, որ նվերն էլ հետը լինի։ Նվերը, ինչպես պարզվել է, գեղեցիկ փաթեթով սկավառակ է եղել։

Տանը միացնելով՝ պարզել է, որ ֆիլմերից երկուսում բաց տեսարանները նույնասեռականների մասնակցությամբ են։

ASEKOSE.am-ի թղթակցի` ինչպե՞ս է սկավառակը հայտնվել խաղալիքների բաժնում հարցին «Սթար» առևտրային ցանցից պատասխանեցին, որ տեսասակավառակներում զետեղված չորս ֆիլմերը պատկանում են դրամա, մելոդրամա ժանրերին: Սակայն ընկերության աշխատակիցների անփութության պատճառով դրանք փաթեթավորվել են մանկական խաղալիքների հետ:

Ինչ վերաբերում է աշխատակիցներին պատասխանատվության ենթարկելուն, ապա ընկերությունից պատասխանեցին, որ  համապատասխան աշխատակիցները կենթարկվեն պատասխանատվության, իսկ տեսասակավառակներն արդեն դուրս են բերվել վաճառքից: Ուստի, «Սթար»-ը  հայցում է բոլորի ներողամտությունը պատճառած անհանգստության համար: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more