▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ֆինանսների նախարարության ավտոմեքենաների համարանիշերը փոխել են՝ բոլորը դարձնելով «ֆ» տառով.«Հրապարակ»

«Մեր ազգի տղամարդկային հատվածը հատուկ սեր ունի ավտոմեքենաների նկատմամբ: Թանկ, վերջին մարկայի, մգացված ապակիներով, գոլդ համարներով մեքենա ունենալու մոլուցքով են տառապում ոչ միայն բիզնեսմենները, այլև պետական պաշտոնյաները: Երեկ մենք հայտնաբերեցինք, որ ֆինանսների նախարարությունը նորամուծություն է մտցրել ՝ իր աշխատակազմին սպասարկող ավտոմեքենաների համարանիշները փոխել են ՝ համապատասխանեցրել իրենց գերատեսչության անվանը՝ բոլորը «ֆ» տառով են: Եթե այսպես շարունակվի, ապա շուտով կրթության նախարարության մեքենաները կլինեն «Կ» տառի տակ, գյուղնախինը՝ «Գ», բնապահպանությանը՝ «Բ» և այլն: Փաստորեն, բարձր պաշտոններ զբաղեցնողները ոչ թե աշխատանքով են տարված, այլ տղայական խաղերով»,–գրում է թերթը։

Ուշագրավ այլ հոդվածներ` «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more