▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ֆուտբոլի լեգենդ Նիկիտա Սիմոնյանին նվիրված սպորտային դրամա է նկարահանվում

Հայաստանում ընթանում են խորհրդային ֆուտբոլի լեգենդ Նիկիտա Սիմոնյանի մարզչական փայլուն կարիերային նվիրված «Ոսկե դուբլ» սպորտային դրամայի նկարահանումները։ Տեղեկությունը հայտնում է AP Cinema կինոընկերության մամուլի ծառայությունը։ Հենց Սիմոնյանի գլխավորությամբ «Արարատ» ֆուտբոլային ակումբը 1973-ին կարողացավ հասնել խորհրդային ֆուտբոլի պատմության մեջ ամենաբարձր նվաճմանը՝ «Ոսկե դուբլով» մեկ տարում դառնալով ԽՍՀՄ չեմպիոն և ԽՍՀՄ գավաթակիր: Ֆիլմի նկարահանման կապակցությամբ «Սպարտակ» ՖԱ թանգարանի պատմության մեջ առաջին անգամ ԽՍՀՄ գավաթը բացակայել է տաղավարից և օգտագործվել նկարահանումների համար։ «Անկեղծորեն զարմացա, երբ ինձ առաջարկեցին այս ֆիլմի գաղափարը, քանի որ 50 տարի է անցել, իսկ դա հսկայական ժամանակ է։ Միակ բանը, որ կցանկանայի մաղթել, ճշմարտությունն է, որպեսզի մարդիկ այս պատմությունն իսկապես իմանան։ Հուսով եմ՝ այս պատմությունը կդառնա ոգեշնչման աղբյուր և հզոր մոտիվացիա երիտասարդ տղաների, երիտասարդ ֆուտբոլիստների համար, որոնք երազում են մեծ հաղթանակների մասին»,- ասել է մարզիչ, օլիմպիական չեմպիոն 98-ամյա Նիկիտա Սիմոնյանը։

Ֆիլմի սցենարի հեղինակ Վալերի Սահարյանի խոսքով էլ՝ կարևոր է խոսել մի դարաշրջանի մասին, որտեղ մարդիկ ավելի բարի էին, կար պատվի, արդար ու արժանի պայքարի չգրված օրենք։

Ֆիլմի գլխավոր դերում հանդես է գալիս Եգոր Բերոևը։ Նկարահանման հրապարակում են նաև Սոֆյա Դոնյանցը, Քսենյա Ալֆերովան, Սերգեյ Շակուրովը, Սերգեյ Գազարովը, Անահիտ Կիրակոսյանը, Բաբկեն Չոբանյանը, Անդրանիկ Խաչատրյանը, Անատոլի Կոտենևը, Կոնստանտին Յուշկևիչը, Եվգենի Բակալովը և այլք։ Ֆիլմի ռեժիսորը Մհեր Մկրտչյանն է։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more