▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ֆուտբոլիստ Ալեքսանդր Զինչենկոն դարձել է VBET-ի դեսպան

«Մանչեսթեր Սիթի» անգլիական ակումբի և Ուկրաինայի ազգային հավաքականի  կիսապաշտպան Ալեքսանդր Զինչենկոն դարձել է VBET ընկերության դեսպանը։

24-ամյա ուկրաինացին աշխարհի ամենահայտնի ակումբներից մեկի խաղացողներից է և Ուկրաինայի ազգային հավաքականի պատմության ամենաերիտասարդ ավագը։ «Մանչեսթեր Սիթիի» կազմում նա հաղթել է Անգլիայի  Գավաթը և Անգլիայի Սուպեր գավաթը, երեք անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն, ինչպես նաև չորս անգամ նվաճել է Անգլիական լիգայի գավաթը։  

2020/21 մրցաշրջանում նա խաղացել է ֆուտբոլի ամենահեղինակավոր մրցաշարի՝ Չեմպիոնների լիգայի եզրափակչում։

«Ալեքսանդր Զինչենկոն Ուկրաինայի ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից է։ Նա կկարողանա լավագույնս ներկայացնել մեր ապրանքանիշը։ Մենք հպարտանում ենք այս համագործակցությամբ և կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի այն չափազանց արգասաբեր լինի և բազմաթիվ վառ զգացողություններ պարգևի մեր երկրպագուներին», - ասում է Ուկրաինայի VBET-ի գործադիր տնօրեն Գեորգի Գիվիշվիլին։ 

«Ես շատ ուրախ եմ, որ դարձել եմ  VBET-ի դեսպանը։ Միասին մենք կզարգացնենք ուկրաինական ֆուտբոլը և Esports-ը։ Վստահ եմ, որ միասին մենք հաջողության կհասնենք թե՛ դաշտում, թե՛ դաշտից դուրս»,- մեկնաբանել է Ալեքսանդր Զինչենկոն։ 

VBET ընկերությունը Ուկրաինայի ազգային հավաքականի և «Վորսկլա», «Ալեքսանդրիա», «Մոնակո» և «Պորտսմութ» ֆուտբոլային ակումբների գործընկերն է և համագործակցում է ամբողջ աշխարհի մարզական այլ թիմերի և կազմակերպությունների հետ։  2021-ին VBET-ը դարձել է Ուկրաինայի կանանց ֆուտբոլի ազգային հավաքականի հովանավորը, ինչպես նաև Ուկրաինայի Պրեմիեր Լիգայի, Ուկրաինայի գավաթի, Ուկրաինայի Սուպերգավաթի և Տափօղակով Հոկեյի Ուկրաինայի ազգային հավաքականի տիտղոսային հովանավորը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more