▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ֆրանսիա-Հայաստան 4:0. Հայաստանի հավաքականի հերթական պարտությունը

Նիս քաղաքի «Ալյանս Ռիվյերա» մարզադաշտում կայացավ Ֆրանսիա-Հայաստան ընկերական հանդիպումը:

Առաջին կեսում հաշիվը բացեց Անտուան Գրիզմանը: Երկրորդ կեսում նախ Յոհան Կաբայը խփեց երկրորդ գոլը, իսկ հետո դուբլ ձևակերպեց Կարիմ Բենզեման:

Խաղն ավարտվեց Ֆրանսիայի հավաքականի խոշոր՝  4:0 հաշվով հաղթանակով:

Ավելացնենք, որ հոկտեմբերի 11-ին Հայաստանի հավաքականը Եվրո-2016-ի ընտրական փուլի շրջանակներում կանցկացնի վերջին հանդիպումը` սեփական հարկի տակ ընդունելով Ալբանիայի ընտրանուն, ովքեր այսօր կայացած խաղում  0:2 հաշվով զիջել են Սերբիայի հավաքականին:

Դանիայի հավաքականը 0-1 հաշվով զիջեց Պորտուգալիային, և Դանիայի և  Ալբանիայի միջև մեկ միավորի տարբերությունը պահպանվեց: Դա նշանակում է, որ երկրորդ տեղ գրավելու ու անցումային խաղերից խուսափելու համար Ալբանիայի հավաքականը պարտավոր է  հաղթել Երևանում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more