▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ֆրունզիկ Մկրտչյանի տուն-թանգարանը հոսանքազրկված չէ

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի մամլո խոսնակ Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր  էջում արձագանքել է, երեկ ռեժիսոր Սուրեն Թադևոսյանի`   Մհեր Մկրտչյանի տուն թանգարանի հոսանքազրկման վերաբերյալ հայտարարությանը.

«Գյումրիում գտնվող ՖՐՈՒՆԶԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԻ տուն-թանգարանը հոսանքազրկված չէ, և այս պահին էլ հոսանք կա: Երեկ Suren Tadevosyan ի կողմից տրված տեղեկությունը, ըստ թանգարանի տնօրենի, չի համապատասխանում իրականությանը և կարճ ժամանակով հոսանք չլինելը պայմանավորված է եղել ընդհանուր անջատումներով: Տնօրենը՝ Մելքոնյան Շողիկ (բջջ.094 98 73 17), ցանկանում է ԶԼՄ ների պարզաբանում տալ և խիստ վրդովված է, որ իր ձևակերպմամբ, փորձ է արվում վարկաբեկել իրենց կոլեկտիվը:

Հիմքեր չունեմ չհավատալ նաև Սուրեն Թադևոսյանին, այդ իսկ պատճառով մինչև օրվա վերջ կփորձեմ անջատումների վերաբերյալ ճշտումներ անել նաև էլցանցից: Իմ մասով տեղեկացնեմ, որ քաղաքապետարանը ժամանակին կատարում է թանգարանի ֆինանսական փոխանցումները և եթե Սամվել Բալասանյանի պաշտոնավարման սկզբում մենք ժառանգել էինք պարտքեր աշխատավարձերի գծով, ապա այժմ նման պարտքեր ևս չկան»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more