▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գագիկ Բունիաթյանը նշանակվել է ՀՌԱՀ անդամ, իսկ ո՞վ կնաշանակվի Հ1-ի տնօրեն

Նախագահը հրամանագիր է ստորագրել Գագիկ Բունիաթյանին ՀՌԱՀ անդամ նշանակելու մասին

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Գագիկ Բունիաթյանին Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ նշանակելու մասին (վեց տարի ժամկետով)՝ հիմք ընդունելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասը:

Հիշեցնենք, որ  Գագիկ Բունիաթյանը մինչ ՀՌԱՀ անդամ  նշանակվելը զբաղեցրել է «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲ ընկերության գործադիր տնօրենի պաշտոնը:  

ASEKOSE.am-ի ունեցած տեղեկություններով`  նշված պաշտոնը առաջիկայում հավանական է ստանձնի Մարգարիտա  Գրիգորյանը, ով մինչ այս աշխատել է  «Արմենիա» հեռուստաընկերությունում որպես գլխավոր պրոդյուսեր, ՀՀ մշակույթի նախարարությունում որպես մամուլի խոսնակ և այլ տեղերում:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more