▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գագիկ Ծառուկյան. Մենք ոչ քծնելու, ոչ էլ որևէ արտոնություն ստանալու խնդիր չունենք

Առաջարկում ենք ծանոթանալ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կենտրոնական գրասենյակում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նախագահությամբ երկուշաբթի  տեղի ունեցած կուսակցության քաղաքական խորհրդի ընդլայնված նիստի մասին Կենտրոն հեռուստաընկերության պատրաստած տեսանութը:

Մեկ ուշագրավ դրվագ.  ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն  իր դժգոհությունն է հայտնել, որ Կառավարությունը մերժում է ԲՀԿ-ի այն բոլոր նախաձեռնությունները, որոնք ուղղված էին կուսակցության նախընտրական խոստումների կատարմանը, փոքր և միջին բիզնեսի «մեջքը շտկելուն» և այլ խնդիրներին: Զոհրաբյանը նաև հույս է հայտնել, որ առաջիկայում կունենանք «առավել ադեկվատ կառավարություն»:

Արձագանքելով Նաիրա Զոհրաբյանին՝ Գագիկ Ծառուկյանը ասել է. «Տիկին Զոհրաբյան, որ դուք մեկ-մեկ զանգում եք, համապատասխան, պարոն Ծառուկյան ո՞նց քվեարկենք, ուրեմն, ես բոլորիդ ներկայությամբ եմ ասում, ամենակարևորը ինձ մի հարցրեք: Կարևորը՝ տեսնելով, որը որ անհրաժեշտ է ժողովրդին, երկրին, այդպես էլ պետք է դուք քվեարկեք: Որովհետև մենք ոչ քծնելու, ոչ էլ որևէ արտոնություն ստանալու խնդիր չունենք»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more