▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գագիկ Ծառուկյանի ընկերությունների գլխավոր հաշվապահը տեղափոխվեց «կապեզե»

Այսօր՝ մայիսի 29-ին, Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժնի քննիչ Հակոբ Պետրոսյանի կողմից ձերբակալվել է Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի բնակիչ 28-ամյա Գևորգ Հակոբյանը:

shamshyan.com-ն է գրում այս մասին, ինչպես  հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Գ. Հակոբյանը Ազգային Ժողովի պատգամավոր, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Կլեոպատրա» ՍՊԸ-ի գլխավոր հաշվապահն է, ինչպես նաև «Մուլտի Գրուպ» կոնցեռնի Երևանի «Քիմիադեղական» գործարանի գլխավոր հաշվապահը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ Քր. Օր.-ի 34 (Հանցափորձը), 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (Սպանությունը երկու կամ ավելի անձանց) հատկանիշներով:

Քիչ առաջ Գ. Հակոբյանը տեղափոխվեց Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր, իսկ հարուցված քրեական գործը ոստիկանության Նոր Նորքի քննչական բաժնից փոխանցվել է Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչություն:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր.օրի 34 (հանցափորձը), 112 հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) և 120 հոդվածի (անզգուշությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) հատկանիշներով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more