▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գագիկ Ծառուկյանի՝ «ես իմ կլասը չեմ գցելու» խոսքերը համարվել է նախորդ շաբաթվա ամենապոպուլյար արտահայտությունը. Իվետա Տոնոյան

Մեզ համար անընդունելի է քննադատությունը տեղափոխել ընտանիք, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ այտարարեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը՝ ամփոփելով նախընտրական քարոզարշավի առաջին շաբաթը:

«Հարցումներից մեկի տվյալներով՝ Գագիկ Ծառուկյանի՝ «ես իմ կլասը չեմ գցելու» արտահայտությունը համարվել է նախորդ շաբաթ հնչած ամենապոպուլյար արտահայտությունը: Մենք չենք մտնելու այս լեքսիկոնով քննարկումների դաշտ: Սակայն, դա չի նշանակում, որ մեր բառապաշարը չի բավականացնում, պարզապես մեր արժեհամակարգը, անցած ճանապարհը դա թույլ չի տալիս», - նշեց նա:

ԲՀԿ առաջնորդի մամուլի խոսնակը նաև ասաց, որ Գագիկ Ծառուկյանը շարժվում է այն առաջնահերթությամբ, որ պետք չէ ցեխ շպրտել քաղաքական ընդդիմախոսների վրա, բայց եթե իրենց վիրավորեն, համարժեք պատասխան լինելու է:

***

«Արտաքին միջամտություն կա և այդ աջակցությունը բացառապես ՔՊ կուսակցության մասով է, աջակցողներն էլ Ադրբեջանն ու Թուրքիան են»,- այսօր ասուլիսի ժամանակ հայտարարել է ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, ըստ որի՝ վերջին շրջանում ԲՀԿ-ի հասցեին արտաքին միջամտության վերաբերյալ մեղադրանքներ են հնչեցվում՝ մատանաշելով Բելառուսը և Ռուսաստանը։ «Առ այս պահը միակ քաղաքական ուժը, որին աջակցել են այլ երկրների ներկայացուցիչներ, դա ՔՊ-ն է, որին իրենց աջակցությունը պարբերաբար հայտնում են Թուրքիայի և Ադրբեջանի իշխանությունները։ ԲՀԿ-ին որևէ արտաքին ուժ կամ օտարերկրյա պետություն աջակցություն չի հայտնել»,- նշել է Տոնոյանը։

***

Դատավճիռ է կայացնում․ Իվետա Տոնոյանը՝ Նվեր Ծառուկյանի վերաբերյալ Փաշինյանի հայտարարության մասին

Նիկոլ Փաշինյանը խախտում է անմեղության կանխավարկածը, երբ խոսում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի որդու՝ Նվեր Ծառուկյանի մասին, ասուլիսին ասաց կուսակցության մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։

Ավելի վաղ ՔՊ–ի վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը սպառնացել էր, որ Բելառուսից բերման կենթարկի Ծառուկյանի որդուն` Նվեր Ծառուկյանին։

info@asekose.am/095519696
Հասարակություն more