▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գալիս է մեկը, որը Հայաստանի հին, ոխերիմ բարեկամն է.Դավիթ Հովհաննես.henaran.am

henaran.am-ի փոխանցմամբ` բանաստեղծ Դավիթ Հովհաննեսն անդրադառնալով Պուտինի ժամանման հետ կապված տարատեսակ մոտեցումներին` ասել է. «Հակասական դիրքորոշումներ ունենալ և մեծ աժիոտաժ բարձրացնել պետք չէ, ըստ էության գալիս է մեկը, որը Հայաստանի հին, ոխերիմ բարեկամն է»:

Մտավորականի դիտարկմամբ.  «Հայաստանը մի տեսակ փորձանմուշի, լակմուսյան թղթի ֆունկցիա է ստանձնում որոշ պետությունների դիրքորոշումը պարզելու համար:Սա հարկավոր է Ռուսաստանին...»:

Բանաստեղծը խոսել է  նաև երկար ժամանակ քննարկվող ՄՄ թե ԵՄ գնալու ընտրության մասին: Եվրոպան նրա կարծիքով տանուլ տվեց:  Եվրոպական վերաբերմունքը նա  անվանել է իր ստեղծած բառով՝ տոլեռաստիկ.  «Այս բառը ես ստեղծել եմ հատուկ այսպիսի երևույթներ բնորոշելու համար, այն երկու արմատ ունի՝  տոլեռանդ եւ պեդերաստ, դա եվրոպական պահվածքի տիպիկ դիրքորոշումն է: Եվրոպան դառնում է անդեմ, անորոշ միավոր »:

«Ռուսաստանը և Ամերիկան աշխարհի նոր բաժանման խաղ են վարում:Բալասանը դեղն ու ճարը պետք չի փնտրել այստեղ այնտեղ, ի՞նչ եք կարծում , եթե գնայինք եվրոմիություն կոռուպցիան պակասելու էր Հայաստանում: Մենք ինքներս մեր մեջից, մեր հոգեբանությունից պետք է այդ կոռուպցիոն մտածելակերպը հանեք»,-հավելելէ Դավիթ Հովհաննեսը:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more