▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գալիս է Սյունիք, որ ի՞նչ անի. Մարզպետի պաշտոնի համար պայքարում է նաև Բեգլարյանը

Չշճտված  աղբյուրներից` Սյունիքի մարզպետի պաշտոնի համար  պայքարում է  նաև ՀՀ Կապի և Տրանսպորտի փոխնախարար Հրանտ Բեգլարյանը: Հետաքրքիր  է թե այդ պարոնը ինչ հիմքերով է փորձում իրեն նետել  այդ աթոռին, չէ, որ նա երբևիցե  այդպես էլ  առնչություն չունեցավ Սյունյաց աշխարհի հետ:

Ծննդավայր  Գորիս-Սիսիանի մասին հիշում է միայն երբ հարց է առաջանում մարզպետի  աթոռը գրավելու համար: Հետաքրքիրն այն  է, որ Հ . Բեգլարյանը համարվում է այն թաքնված օլիգարխ պաշտոնյաներից, որը իր պաշտոնավորման ժամանակահատվածում հսկայական ունեցվածք է կուտակել՝ մասնավորապես  նախկին նախարար Երվանդ Զախարյանի տեղակալ եղած ժամանակ համատեղ  §գազելների¦ գծերի տերերի, տիրանալով ավտոպարկերի և բազմաթիվ այլ գույքի: Վերջին տարիներին նախարարությունում կորդինացնելով  ճանապարհաշինարարությունը ասֆալտապատման §մրցույթներով¦ տրամադրում է  իր ծանոթներին / կոնկրետ Սյունիքի մարզում  Հերմինե Նաղդալյանին, Հրաչիկ Գաբրիելյանին, Նելսոն Ոսկանյանին/, բնականաբար թողնելով առանց վերահսկողության, անորակ շինարարության արդյունքում արված ասֆալտը դիմանում է ընդամենը մի քանի ամիս: Իսկ  կոնկրետ սիսիանցիների և  գորիսեցիների  մոտ հիշվում է / Հայաստանի ամենաքարուքանդ ճանապարհով ՝ Սիսիանի զանգերից մինչև Գորիս ընկած հատվածը: Ընդ որում  այդ  նույն ճանապարհահատվածը ձմռան ամիսներին միշտ անանցանելի է լինում , քանի որ դրա սպասարկումը կրկին Բեգլարյանի շնորհիվ կատարում են  նրա §ծանոթ¦  կազմակերպությունները:

Հրանտ Բեգլարյանը միշտ էլ ապրել   և  ապրում է քիչ պատասխանատվությամբ, բայց շատ շահելու սկզբունքներով և նման մտածելակերպով գալիս է Սյունիք.  որ ի±նչ անի, ինչպես մեղմի Սյունիքում մասնավորապես Գորիսում ստեղծված պայթունավտանգ իրավիճակը, չէ, որ այս ամբողջ տարիներին  ոչ միայն չի եղել սյունեցու կողքին, այլև չի աջակցել որևէ մարզային նախաձեռնության: Դե դա այդքան էլ կարևոր չէ, խնդիրն ուղակի իր հարստության ավելացումն է , ուղակի՝ այս անգամ Սյունիքի և սյունեցու հաշվին:

Հեղինակ` Դավիթ Ավետիսյան

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more