«Իմ շուլուխը Վահանին վնաս չի»,- այսօրվա ԱԺ նիստին ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյան` անդրադառնալով ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանի երեկվա ելույթին, որի ժամանակ վերջինս ասել էր.« Ես ուզում եմ հարց ուղղել պարոն Աշոտյանին, նրա հարեւան պարոն Թովմասյանին, մի շարք այլ նախարարների եւ կառավարության անդամների՝ դուք որ առանձին մի տեղ ձեր թեկնածությունը ընտրությունների ժամանակ դնեք, ձեզ չպաշտպանի ՀՀ նախագահը, Հովիկ Արգամիչը, ՀՀ ոստիկանապետը, դատախազը եւ հայկական բանակը, դուք քանի՞ ձեն կհավաքեք: Ձեզ էնքան կծեծեն դալաններում, որ ոչ միայն ԱԺ չեք գա, այլ դուք կարտագաղթեք…»: Այնուհետև նա փորձել է օգտվել իր գրառումներից, սակայն ասել է, որ խայտառակ բաներ է գրել, երևի դրանք չասի: «Հը, ասե՞մ Գրիգորիչ»,- դիմելով Գալուստ Սահակյանին՝ ասել է Վահան Հովհաննիսյանը:
Իսկ այդ ընթացքում Գալուստ Սահակյանն էլ զրույցի էր բռնվել պատգամավորների հետ: Վահան Հովհաննիսյանը նրան նկատողություն է արել. «Գրիգորիչ, դուք խանգարում եք նիստի հեզասահ ընթացքին»:
Գալուստ Սահակյանի այսօրվա պատասխանի մասին առավել մանրամասն` «Ա1+»-ի տեսանյութում: