▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գալուստ Սահակյանի հերթական «բոցը».Ինչպես անել, որ տրանսպորտի գինը դառնա 50 դրամ

 

ԳԱԼԱ-ն երթուղային տրանսպորտի թանկացման մասին զրուցել է  ՀՀԿ խմբակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանի հետ:

Հարցին, թե տրանսպորտի թանկացումը «Դեպի ապահով Հայաստա՞նն է», թե՞ «Ավելի լավ Երևանը», Սահակյանը պատասխանել է. «Ապահով Հայաստանի համար անհրաժեշտ է, որ ժողովուրդը էդ գաղափարն իր վրա կրի ու տանի առաջ, իսկ ինչ վերաբերում է տրանսպորտի թանկացմանը, եթե դու էլ ես էդ կողմնակիցը ճզմզյանների, խզբզյանների, միտինգ անելու և ժողովրդին սին, աձնապաշտական գաղափարախոսությամբ լցնելու փոխարեն, այդ բոլորով թող հավաքվեն, Երևան քաղաքի համար մի քանի ավտոբուս բերեն, գներն իջեցնեն 50 դրամ և ապացուցեն, որ սխալ է կատարված:

ԳԱԼԱ-ի այն դիտարկմանը, որ այնքան էլ ճիշտ չէ միջազգային երկրների տրանսպորտի գների հետ համեմատել, քանի որ այնտեղ աշխատավարձերն ու կենսաթոշակներն անհամեմատ ավելի բարձր են, Սահակյանը պատասխանել է.

«Բա ես ի՞նչ անեմ, որ կարողանամ դասընթացներ իրականացնեմ, որպեսզի անմիջապես անհասկանալի լինի. կենսաթոշակների ու աշխատավարձերի բարձրացման համար պիտի պայքարել, այսինքն` հասարակությունը պիտի վճարունակ լինի, իսկ տրանսպորտը բավականին լուրջ գործոն է յուրաքանչյուր երկրի համար, էնպես չի որ մի տեղ տրանսպորտն էնպիսին է, որ ժողովուրդը գոհ է, մեկ այլ տեղ դժգոհ, մեր տրանսպորտի ուղեվարձերն ամենացածր գներն են, եթե նայում ենք հարևան երկրների և ընդհանրապես աշխարհի այլ երկրներում, դրա համար էլ ասում եմ` դա մասնավոր տնտեսություն է, բողոքելու փոխարեն թող տաս հատ ավտոբուս բերեն, 50 դրամով աշխատացնեն ու ասեն՝ նայեք ժողովուրդ, ձեզ խաբում են, ամեն ինչը չի կարելի ոտնձգությունների ճանապարհովտանել, պիտի աշխատել, պիտի ցավել, պիտի հոգալ, պիտի մտածել ժողովրդի մասին, բայց ոչ ուրիշի գրպանի հաշվին:

Կոնկրետ դու որ բողոքում ես, օրական երևի 5-10000-ի հեռախոսով հարցազրույց ես անում, չես բողոքո՞ւմ դրանից, որ հեռախոսի վճարը թանկ է, ուրիշի հաշվին է` հե՞շտ է, վերջ, ես արդեն մեկնաբանեցի»,- ասելով դա` ՀՀԿ-ական պատգամավորը անջատեց հեռախոսը:

Հիշեցնենք, որ երեկ էլ ilur.am-ը օրվա ցիտատ ընտրել էր Սահակյանի կողմից «Օֆշորի» բացատրությունը, այն է. «Օշֆորի հետ հիմա մենակ դուք եք կապված, որովհետեւ արմատը շորն է, որը դուք շատ եք սիրում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more