▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գալուստ Սահակյանի մտքի գոհարները. բնական է, որ վարորդների աշխատավարձը չպետք է բարձրանար

Lurer.com-ի հետ զրույցում ՀՀԿ փոխնախագահ ԳԱլուստ Սահակյանն անդրադարձել է տրանսպորտի թանկացման դեմ ուղղված բողոքի ակցիաներին:

Դիտարկան,  թե վարորդները թանկացումից օգուտ չունեն. իրենք կրկին ստանում են այն աշխատավարձը, որը ստանում էին 100 դրամ ուղեվարձի ժամանակ, Սահակյանը պատասխանել է.

-Բա իհարկե, պիտի այդպես էլ լիներ, բարձրացումը կախված է ծառայությունից և ոչ թե վարորդի աշխատավարձից: Իսկ դա նշանակում է նոր մեքենաների գնում, դա նշանակում է քսայուղեր, պահեստամասեր... այս ամենի գները ժամանակի ընթացքում բարձրացել են:

Բնական է, որ վարորդների աշխատավարձը չպետք է բարձրանար: Եվ հետո, այնպես չէ, որ վարորդները Հայաստանում նորմալ աշխատավարձից քիչ են ստանում, առավել ևս՝ նրանք մի քիչ էլ ավելին են ստանում:

Իսկ բարձրացումը կապված է սպասարկման հետ: Երեկ խոսվում էր, որ քաղաքապետը երեք ամիս առաջ հայտարարել է, թե թանկացում չի լինի։ Այո՛, չի՛ լինի գազի հետ կապված թանկացում, այսինքն՝ եթե թանկացումը կապենք գազի գնի հետ, ուրեմն կարելի էր քիչ թանկացնել կամ յոլա գնալ, բայց գազի հետ չի կապված:

Թանկանում է ամեն ինչ։ Այդ իսկ պատճառով թանկացել է նաև սպասարկումը: Դրա համար ոչ թե պիտի պայքարը գնա թանկացումների դեմ, ու այսպես կեղծ ժողովրդավարությամբ պնդեն՝ ժողովրդի վիճակն ինչպիսին է, հարձակվեն մեքենաների վրա, այլ պիտի պայքարեն, որպեսզի աշխատավարձները բարձրացնեն: Այսինքն՝ ժողովրդավարությունն ու խուլիգանությունը պիտի իրարից տարբերեն:

Առավել մանրամասն` այստեղ:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more