▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գարեգին Բաղրամյանը հրաժարական է տվել. Պատճառը՝ ՀԷՑ-ը «Տաշիրից» խլելու ՔՊ-ականների միտումն է

«Հրապարակ»-ը գրում է, որ այսօր աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը:

Նա հաստատել է, որ աշխատանքից ազատվելու դիմում է գրել:

Գարեգին Բաղրամյանը 2004 թվականից աշխատել է ՀԾԿՀ-ում, մի կարճ ժամանակ զբաղեցրել է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալի, իսկ 2018թ. հոկտեմբերից՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնը: Իսկ 2019-ի ապրիլից ՀԾԿՀ նախագահի պաշտոնը: Հիշեցնենք, որ նա Արթուր Վանեցյանի բարեկամն է:

Նախնական տեղեկություններով, պատճառը Հայկական էլեկտրական ցանցերի` ՀԷՑ-ի հետ է կապված: Ավելի ճիշտ այն միտումի, որով ՔՊ-ական իշխանությունն ուզում է ՀԷՑ-ը «Տաշիրից» խլել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more