▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գարի Նևիլ. «Մոուրինյոյի և Մխիթարյանի միջև մի բան այն չէր, բայց նա վերադարձավ և հիանալի խաղ ցույց տվեց»

vivaronews.am-ը գրում է.  «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Գարի Նևիլը, խոսելով Monday Night Football հեռուստածրագրի եթերում, նշել է, որ Ժոզե Մոուրինյոն իր թիմի 4 ֆուտբոլիստների փորձությունների է ենթարկել, որպեսզի նրանք ապացուցեն իրենց անհրաժեշտությունը: Այդ 4 ֆուտբոլիստներն են Լյուկ Շոուն, Քրիս Սմոլինգը, Անտոնի Մարսիալը և Հենրիխ Մխիթարյանը:

«Մխիթարյանի և մարզչի միջև մի բան այն չէր մրցաշրջանի սկզբում, նա հավանության չէր արժանացել, բայց վերադարձավ ու հիանալի խաղ ցույց տվեց»,-ասել է Գարի Նևիլը հայ ֆուտբոլիստի մասին:

«Մխիթարյանը «Լեսթերի» դեմ հանդես եկավ 10 համարի դիրքում, և կարծում եմ՝ դա ֆանտաստիկ ներկայացում էր: Եվ այժմ, երբ Ռեշֆորդը, Մատան և Մարսիալը եզրերում են, այնտեղ որոշակի բալանս է ձևավորվել»,-հավելել է նախկին պաշտպանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more