▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գարիկ Մարտիրոսյանն ու Սուսաննա Չախոյանը` Ուկրաինայի ամենաաստղային շոուի ժյուրիի անդամ

«Ուկրաինա» հեռուստաընկերության եթերում մեկնարկել է տարվա ամենաաստղային շոուն՝ «Ինչպես 2 կաթիլ», որը, ըստ կանխատեսումների, դառնալու է գերճանաչված նախագիծ։

Երեք ամսվա ընթացքում ուղիղ եթերում նախագծի 10 մասնակիցները կմարմնավորեն համաշխարհային մեծության 140 աստղի։ Բացի արտաքին տեսքից, մասնակիցները պետք է նաև կարողանան կրկնօրինակել նրանց շարժուձևն ու ձայնը։

Ժյուրիի կազմում ներառված են  մեր հայրենակիցներ հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանն ու Ուկրաինայի Ազգային օպերայի մենակատար Սուսաննա Չախոյանը։ Բացի մեր հայրենակիցներից ժյուրիի կազմում են նաև Գարիկ Մարտիրոսյանի ուկրաինացի գործընկեր, Comedy Club-ի ռեզիդենտ Անդրեյ Մոլոչնին ու դերասանուհի Լյուդմիլա Արտեմևան։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more