▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Գարիկ Պապոյանը  վնաս է հասցրել ճանապարհին ու անանցանելի դարձրել այն»

Երեկ հայտնել էինք, որ երաժիշտ և հումորիստ Գարիկ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է տեսանյութ, որտեղ նշում էր, որ «Coma club»-ը չի բացվի, որովհետև Ծաղկաձորի տեղական ինքնակառավարման մարմինները որոշել են, որ ճանապարհները քանդելու ճիշտ ժամանակը տուրիստական սեզոնն է»։
Ծաղկաձորի համայնքապետարանն արձագանքել է Գարիկ Պապոյանի տեսանյութին և մեկնաբանություն է գրել․ «Հարգելի՛ Գարիկ Պապոյան, Ծաղկաձոր համայնքում իրականացվում են սուբվենցիոն և համայնքային ներդրումային ծրագրերի շրջանակներում լայնածավալ աշխատանքներ:
Աշխատանքները իրականացվում են ըստ նախագծերի և ըստ եղանակային պայմանների:
Համայնքում կատարվող բոլոր աշխատանքները միտված են համայնքի բնակիչների և հյուրերի բարեկեցիկ կյանքի և հարմարավետ տեղաշարժման կազմակերպմանը, այլ ոչ թէ խոչընդոտ հանդիսանալու որևէ տնտեսվարողի համար:
Այցելուներ չունենալու պատճառը մի փնտրեք Ծաղկաձորի համայնքապետարանի աշխատանքային գործընթացների մեջ, այլ վերանայեք Ձեր գնային քաղաքականությունը:
Տվյալ թաղամասը երբևէ կոյուղագիծ չի ունեցել և ամբողջ կոյուղին լցվում էր հարակից գետը և վնասակար ազդեցություն թողնում շրջակա միջավայրի վրա:
Հիշեցնենք, որ Ձեր շինության կոմունիկացիաները անցկացնելու ընթացքում դուք ևս վնաս եք հասցրել և անանցանելի դարձրել տվյալ ճանապարհը: Կոյուղագծերի աշխատանքների ավարտվից հետո անմիջապես կսկսվեն ճանապահի հիմնանորոգման և ասֆալտապատման աշխատանքները:
Հավելենք, որ տվյալ աշխատանքները կատարվում են ոչ թէ ընտրյալ 30-40 հոգու համար այլ մոտ 2 000 տեղաբնակների և տարեկան 100 000-ավոր այցելուների հետագա բարեկեցության և հարմարավետության համար»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more