▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գարիկը տղամարդավարի ներողություն խնդրեց. Հայկ Մարության

Գարիկին գիտեմ արդեն 18 տարի: Շատ բաների միջոցով ենք միասին անցել: Նա իմ ընկերների մեջ ամենատաղանդավոր և որ ավելի կարևոր է՝ ամենաաշխատասերներից մեկն է: Գարիկը անընդհատ աշխատում է ինքն իրեն վրա, անգամ հիմա, երբ  արդեն կայացել է ռուսական շուկայում: Եվ իհարկե այսպիսի աշխատասեր մարդը չի կարող չգնահատել ուրիշների աշխատանքը:

Ճանաչելով իրեն մոտիկից՝ համոզված եմ, որ նա չէր ուզում վիրավորել Շերին, ոչ էլ նրա երկրպագուներին: Բայց, ցավոք, իր խոսքն այդպիսի տպավորություն թողեց: Եվ հասկանալով դա, Գարիկը վերլուծեց կատարվածը և ճիշտ որոշում կայացրեց: Նա տղամարդավարի ներողություն խնդրեց և ապացուցեց, որ այո՛, յուրաքանչյուր մարդ կարող է սխալվել, բայց միայն ուժեղ մարդը կարող է ընդունել իր սխալը և ուղղել այն:

Հայկ Մարության

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more