▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Գեներալի աղջիկն» ավարտվեց. Անի Երանյանի հրաժեշտի նամակը

Ավարտվեց «Գեներալի աղջիկը» հեռուստասերիալը, ինչի կապակցությամբ դերասանուհի Անի Երանյանը հրաժեշտի նամակ է գրել ֆեյսբուքի իր էջում:

Նա նաև խնդրանքով դիմել է Աստծուն:

«Ահա ավարտվեց Գեներալի աղջիկը հեռուստասերիալի նկարահանումները.......Եվս մի կյանք, ևս մի ակնթարթում.... կկարոտեմ բոլորին....կկարոտեմ Նարեին.....ումից իրոք շատ բան սովորեցի ես` Անի Երանյանս.....ինչևէ.....ինչ ունի սկիզբ, ունի նաև Վերջ! Շնորհակալ եմ բոլոր մարդկանց, ում հետ աշխատել եմ, ում հետ անցկացրել եմ արդեն բոլորած 5-րդ տարին...: Շնորհակալ եմ այդ բոլոր մարդկանց, ովքեր սիրով հետևել են մեր բուռն աշխատանքին և գնահատել յուրաքանչյուրիս աշխատանքը: Շնորհակալ եմ իմ երկրպագուներից: Դուք ինձ և մեզնից յուրաքանչյուրին հավատ եք ներշնչել աշխատելու և ստեղծագործելու...Ուզում եմ, որ շարունակեք հավատալ, բարին միշտ հաղթում է...և թող բոլորիս հոգում լինի Սեր, Հավատ և Ձգտում դեպի առաջ: Եվ ամեն բանի վերջում բոլորս հիշում ենք սկիզբը, թե ինչպես ամեն ինչ սկսվեց........Աստված իմ, ես չեմ խնդրում հրաշքներ և տեսիլքներ, ես խնդրում եմ ուժ` ամեն օրվա համար.... տուր ինձ ոչ թե այն, ինչ ես խնդրում եմ ինձ համար, այլ այն, ինչն իսկապես անհրաժեշտ է ինձ! ՍՈՎՈՐԵՑՐՈՒ ԻՆՁ ՓՈՔՐԻԿ ՔԱՅԼԵՐԻ ԱՐՎԵՍՏԸ!.......»:

 

Աղբյուրը` ArmStar.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more