|
«Կան մարդիկ, որ այս իշխանությունների հետ համագործակցում են, բայց ինչ-որ պահի իշխանությունների կողմից քցվում, դուրս են շպրտվում։ Ու, մտածելով, թե բոլորը մոռացել են իրենց մասին, սկսում են ընդդիմադիր ռեաբիլիտացիա ապրել»,- ֆեյսբուքյան եթերի ժամանակ ասաց «Իմնեմնիմի» փոդքաստի համահեղինակ Նարեկ Սամսոնյանը։ «Էդ մարդկանցից մեկն էլ Գևորգ Մելիքյանն է, ով «զոհ» է ձևանում՝ հայտնելով, որ իր հաղորդումը քաղաքական պատճառներով Հանրային ռադիոյում փակել են։ Գևորգը եղել է այս իշխանությունների ծառաներից մեկը, ինքը բոլոր ժամանակների իշխանությունների հետ վատ չի եղել։ Բայց եթե այն ժամանակ իշխանությունների հետ լավ լինելը կարելի էր համարել ինչ-որ առումով նորմալ, ապա էս իշխանությունների հետ վատ չլինելը, գոնե 20 թվականից հետո, խայտառակություն է։ Գևորգ Մելիքյանն անձամբ տարբեր ուսանողներին հավաքագրում էր Նիկոլ Փաշինյանի ֆեյքերի ՊՈԱԿ-ում աշխատելու համար։ Քաղաքական դաշտում մի՛ ռեաբիլիտացրեք էդմոնմարուքյանների»,- ասաց Սամսոնյանը։ |
«Գևորգ Մելիքյանն ուսանողներին հավաքագրում էր Նիկոլի ֆեյքերի ՊՈԱԿ-ում աշխատելու համար»․ Սամսոնյան
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Քաղաքական more
more
more
more
more
more
more


