▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գեղամ Սարյան. «Ծխախոտս»

 

 

 

 

 

 

 

Ծխախոտս, այրվում ես, վառվում ես ինքդ քեզ, ինչպես ես, 
Ժպտում ես , հորանջում ես, ծխում ես, ինչպես ես, 
Անտրտունջ ու խոհուն շիկանում, մոխրանում ես լռիկ, 
Ծխախոտս, այրվում ես, վառվում ես ինքդ քեզ, ինչպես ես: 

Լուցկին շուրթերըդ վառեց, շիկնեցիր, ինչպես ես, 
Որ խոհերս քամուն եմ տըվել ու տխուր սիրտս քեզ, 
Դու ծխիդ ոլորտների, ես մտքերիս մեջ եմ մոլորված, 
Ծխախոտս, այրվում ես, վառվում ես ինքդ քեզ, ինչպես ես: 

Դու շիկնում ես, երբ քեզնից սփոփանք եմ ծծում ես, 
Ինչպես ես, երբ ինձնից ուրիշներն են ուզում այդ, 
Սակայն կրկին մռայլվում ես, ծերանում ես, ինձ պես, տե'ս, 
Ու խամրում ես, մոխրանում ես, ինչպես ես, ինչպես ես... 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more