▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Գեղամիկը, ով Նիկոլին մեղադրում էր իր որդուն և այլ տղաներին սպանելու մեջ, դարձել է թունդ նիկոլական»․ Գագիկ Համբարյան

Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Ընդդիմադիր խաղացած քաղաքական անբարոյական Գեղամիկը, ով Նիկոլին մեղադրում էր իր որդու և այլ տղաներին սպանելու մեջ, հիմա դարձել է թունդ նիկոլական ու մոռանալով իր ով լինելը, լրագրողներին է վիրավորում...
Գրչակ Գեղամիկ, դու ընդամենը դասական ապրանք ես, ում Նիկոլը վերագնեց...»։

***

Լրագրող Փայլակ Ֆահրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ««Ընդդիմադիր» Նազարյան Գեղամը սպառնում ու վիրավորում է լրագրողներին։
Լկտի պահվածքը պիտի արժանանա գնահատականի»։

***

Համացանցում օգտատերերը տարածում են Նազարյանի՝ 2021-ի հարցազրույցը, որտեղ նա ասում է․ «Ուղիղ նայում եմ Նիկոլի աչքերին ու ասում՝ Նիկոլ, դու ես սպանել իմ Աբգարին ու մյուս Աբգարներին, Դավիթին, Նարեկին, Արամին, Արմենին... Բոլորին դու ես սպանել, այդ 5 կամ 7 հազար տղաներին դու ես սպանել քո հանցավոր գործողությունների արդյունքում․․․»։

 

info@asekose.am/095519696
Քաղաքական more