▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գեղամյանը «մայկա-տրուսիկով» հացադուլ կսկսի

Ինչպես գրում է Aravot.am-ը, Սերժ Սարգսյանին ընտրած Սերգեյ Գեղամյանը Ազատության հրապարակում երեկ մեծ աղմուկ էր բարձրացրել: Նա այն կարծիքին է, որ հետընտրական զարգացումները Հայաստանին ոչ մի օգուտ չեն բերի. «Հայ ազգի մասին պետք է մտածենք…պետությունը մնում է պետություն»,- Ր. Հովհաննիսյանի հացադուլից դժգոհել է Սերժ Սարգսյանի ընտրողը:

Նա այնքան է բարկացել, որ խոստացել է ինքն էլ իր հերթին «տկլոր, տրուսիկ, մայկայով» Ազատության հրապարակ գա ու հացադուլ սկսի. «Ես էլ հաց չեմ ուտի, թող էն պառկողն էլ չուտի, տեսնենք` ով ողջ կլինի»: Ս. Գեղամյանի պատմելով, ինքը 32 տարի հանցագործության դեմ է պայքարել. «Իսկ սրանք ի՞նչ են արել, թալանելու համար են գալիս»:

Ր. Հովհաննիսյանի հացադուլը անիմաստ համարող Սերժ Սարգսյանին ընտրած քաղաքացին, մատնացույց անելով Ր. Հովհաննիսյանին, հավելել է. «Տղեն թող գնա բանակ ծառայի: Թող նրա տղեն քաղաքացիություն ընդունի, նոր ծառայի»:Ս. Գեղամյանը նաև վրդովված պատմել է, որ... իր միակ որդին Ղարաբաղում զոհվել է, հետո սպառնացել` «Ես դրանց կսպանեմ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more