▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գեղամյանը ՕՍԿԱՆՅԱՆԻ ՄԱՍԻՆ` ԱՄԷ՜Ն…

«Վարդան Օսկանյանի արդարացումը նշանակում է նա կմոռացվի,  նոր մտքեր և ազգափրկիչ հայտարարություններ չի անի»: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀԿ խմբակցության անդամ  Արտաշես Գեղամյանը:

Անդրադառնալով Վ.Օսկանյանի գործին`  Գեղամյանը նշել է, որ վերջինիս, անշուշտ, իր պահուստներում ունի փաստաթղթեր, քանի որ նա ոչ միայն դիվանագետ է,  այլև` գաղտնապահ:

«Բայց այս հարցում այդ գաղտնապահությունը ամենևին էլ տեղին չէ և ճիշտ կլիներ, եթե ԲՀԿ-ական պատգամավորը դրանք ներկայացներ դատարան: Ես չեմ հասկանում, թե նա ինչու դա չի անում:  Այդպիսով,  գործը դատարանում շատ արագ լուծում կստանա»,- ասել է Արտաշես Գեղամյանը հավելելով. «Եթե Վարդան Օսկանյանն իրեն նախագահի թեկնածու է տեսնում, ապա` ամեն»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքականություն more