▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գեղարքունիքի պարեկները «Ուրարտու» ակումբի մարզիկի մոտ թմրանյnւթ են հայտնաբերել

Հոկտեմբերի 14-ին թմրանյութի հայտնաբերման դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 21։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 57 կմ հատվածում ստուգման նպատակով կանգնեցրել են Երևանի բնակիչ 21-ամյա Աշոտ Մ․-ի վարած «ՎԱԶ 2170» մակնիշի ավտոմեքենան, որի ընթացքում ուղևոր, Երևանի բնակիչ 20-ամյա Նարեկ Դ․-ն իր սպորտային կոշիկի միջից ներկայացրել է կաթուցիչ՝ կիսամոխրացված զանգվածով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները վարորդին և ուղևորին ավտոմեքենայով հանդերձ տեղափոխել են ոստիկանության Սևանի բաժին։

Արդեն ոստիկանությունում Նարեկ Դ․-ն հայտնել է, որ ներկայացրած կաթուցիչի մեջ եղած 2․68 գ․ քաշով դեղնականաչավուն զանգվածը հանդիսանում է «մարիխուանա» տեսակի թմրանյութ, որը հոկտեմբերի 10-ին քաղել է Սևան համայնքի Դդմաշեն բնակավայրի դաշտերից և պահել իր մոտ՝ անձնական օգտագործման համար, որը վերջին անգամ օգտագործել է հոկտեմբերի 13-ին:

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Նարեկ Դ․-ն «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի մարզիկ է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more