▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գինեկոլոգիայի բաժանմունքում կնոջ մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով` Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, 2014 թվականի հոկտեմբերի 09-ին` ժամը 10:00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրում ահազանգ  էր ստացվել, որ «Հանրապետական» հիվանդանոցի գինեկոլոգիայի բաժանմունքում կին է մահացել: 

Ահազանգի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2014թվականի հոկտեմբերի 9-ին՝ ժամը 09:00-ին, «Վերարտադրողական առողջության, պերենտոլոգիայի մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲԸ-ի օպերատիվ գինեկոլոգիական բաժանմունքում մահացել է 2014 թվականի սեպտեմբերի 21-ին ծննդաբերած Նելլի Մկրտչյանը:

Պարզվել է նաև, որ Ն.Մկրտչյանը 2014թվականի սեպտեմբերի 21-ին ծննդաբերել է վիրահատական ճանապարհով, իսկ սեպտեմբերի 24-ին դուրս գրվել հիվանդանոցից: Սակայն երեք օր անց՝ սեպտեմբերի 27-ին, բարձր ջերմելու պատճառով տեղափոխվել է նույն հիվանդանոց, որտեղ հոկտեմբերի 9-ին մահացել է:

Նկատի ունենալով, որ փաստի առթիվ նախապատրաստված նյութերում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն։ Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։


ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more