Ամերիկացի գիտնականները եկել են այն եզրահանգման, որ 2080 թվականին գլոբալ տաքացման հետևանքով կկրճատվի շրջակա միջավայրի բույսերի և կենդանական աշխարհի մեծ մասը, եթե համապատասխան քայլեր չձեռնարկվեն ջերմոցային գազերի արտանետումները նվազեցնելու ուղղությամբ, գրում է USA Today-ը:
Վերջին հարյուրամյակում երկրի մակերեսի միջին ջերմաստիճանը բարձրացել է մոտ 1,4 աստիճանով` ըստ Ֆարենհայտի սանդղակի: Նման եզրահանգման են եկել ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի գիտնականները: Այս գլոբալ տաքացումը հիմնականում պայմանավորված է հանածո վառելիքների այրմամբ, ինչպիսիք են ածուխը, նավթը և բնական գազը:
Արդյունքում` կլիմայի քաոսը կփոխի մեր մոլորակը: