▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Գլուխը պատին է տվել ցանկացած անձ, ով հանդգնի կասկածել Սերժ Սարգսյանի արժանապատվությանը»

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն այսօրվա ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի գործով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցաքննվելու հանգամանքին.

«Երեկ որոշ շրջանակներ իրենց թույլ տվեցին ասել և շրջանառել այնպիսի ստեր, որոնք չէր համարձակվել ասել անգամ Վարդապետյանը, այսինքն՝ իրենք եղան Փաշինյանից ավելի Փաշինյան՝ փորձելով նախագահի հարցաքննվելու փաստը ներկայացնել ինչ-որ աբսուրդային լույսի ներքո: Իսկ բուն տարածված տեղեկության հետ կապված պետք է ասեմ, որ գլուխը պատին է տվել ցանկացած անձ, ով հանդգնի կասկածել նախագահ Սարգսյանի արժանապատվության ու մարտական ընկերների կողքին կանգնելու հատկանիշների վրա»,- հայտարարեց նա:

Հիշեցնենք՝ նախօրեին Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հայտնել էր, որ Սերժ Սարգսյանի՝ այս գործով ցուցում տալու մասով կա Սեյրան Օհանյանի ձեռագիր մակագրությունը՝ «կքննարկենք նախագահի հետ, կասեմ»: Ըստ դատախազի՝ ուղիղ ցուցման մասին ապացույց չկա, կա միայն այդ գրությունը փաստաթղթի վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more