▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Գմփացող» զենքը բավարար է եղել Պ.Հայրիկյանին վախեցնելու համար

 

ՀՀ նախագահի նախկին թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով այսօրվա դատական նիստում ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանը հայտարարել է,  որ տուժողին վախեցնելու  նպատակ է ունեցել. փոխանցում է pastinfo.am-ը:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, այսօր դատաքննական իր ցուցմունքում ամբաստանյալը հայտարարել է, թե ցանկացել է օդ կրակել, սակայն Պ.Հայրիկյանի անկանոն շարժումների հետևանքով առաջին կրակոցն անզգուշաբար դիպել է վերջինիս: Ըստ նրա, տուժողն աղմուկ-աղաղակ է բարձրացրել, օգնություն կանչել, ինքը ասել է՝ «սո՛ւս», սակայն Պ.Հայրիկյանը չի լռել, ինքը երկրորդ անգամ է կրակել ու հեռացել:

Խ.Պողոսյանը հայտնել է, որ անցյալ դարի 90-ական թվականներին ձեռք է բերել «Նագան» տեսակի ատրճանակ, փորձարկել է, տեսել է, որ «գմփում» է՝ դա բավարար էր Պ.Հայրիկյանին վախեցնելու համար: Որպես խլացուցիչ օգտագործել է պլաստիկ շիշը:

 

Մանրամասներն` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more