▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Գնա քու… », «մի հատ էլ ե՞ս ուզում բեյնիտ ուտես». Գոռ Վարդանյանի նոր ֆիլմում գողական բարքերով երեխաներ կան

-Արա Բջե, ձեր թաղում էլ մարդ չի մնացե, սաղին հավքել-բերե՞լ ես:

-Բառերդ չափավորի, արա, մի հատ…

-Թե չէ ինչ, մի հատ էլ ե՞ս ուզում բեյնիտ ուտես…

-Արա, էդ դո՞ւք եք մեր ընգերոջը ծեծե:

-Հա, բան կա՞ ասելու…

-Խի՞ եք ծեծե, արա:

-Ինքը չի ասե՞՝ խի ենք ծեծե:

-Էդ որ ասել ա՝ հել տեղդ զիջի էդ մեծ կնգան, դրա համա՞ր եք տփե…

-Վաբշե ինքը ո՞վ ա, որ մեզի պիտի ասի, թե ինչ անենք…

Առավոտ․am-ը գրում է․ «Սա անչափահաս երեխաների երկու խմբերի բախումից առաջ կայացած «զրույցն» է, իսկ բախումը սկսվում է «գնա քու… » արտահայտությամբ: Իսկ ավելի կոնկրետ, սա մի տեսարան է Գոռ Վարդանյանի նոր՝ «Կայսրության թեւերը» ֆիլմից, ազդագրում գրված է, որ ֆիլմը նկարված է իրական փաստերի հիման վրա:

Առավոտ.am-ը հեռախոսով կապվեց Գոռ Վարդանյանի հետ: Երբ պատշաճ ներկայացանք, նա ասաց, որ հարցազրույցներ չի տալիս եւ «ժողովի մեջ» է: Բայց, այնուամենայնիվ, հետաքրքրվեց՝ ինչ հարցով ենք զանգել: Հետաքրքրվեցինք՝ մի՞թե Հայաստանում հանցագործ երեխաների խմբեր կան, որ նման տեսարան է նկարել իր նոր ֆիլմում:

«Ֆիլմը դուրս կգա, կնայեք, ամբողջ ֆիլմը հենց նայեք-վերջացնեք, կզանգեք բոլոր հարցերին կպատասխանեմ… Թե չէ նման կտորներ, որ նայում են մարդիկ ու ենթադրություններ են անում՝ դա սխալ է: Երբ ֆիլմն իր ավարտին հասնի, այդ ժամանակ կպատասխանեմ ձեր բոլոր հարցերին»,-ասաց ֆիլմի հեղինակը:

Ի դեպ, Գոռ Վարդանյանի ֆեյսբուքյան էջում օգտատերերն իրենց դժգոհություններն են արտահայտել այս տեսարանի առնչությամբ:

Օրինակ նրանցից մեկը գրել է. « Լավ, ի՞նչ ուղերձ ունի այս ֆիլմը, ինչո՞ւ եք էլի էդ փողոցային կեղտոտ մշակույթը բերում էկրան։ «Բրիգադա»-ն ու «Սլովո պացանա»-ն հերիք չէ՞ր։ Նկարեք կրթված, բազմակողմանի զարգացած, լավագույն ապագայի ձգտող, դժվարություններ հաղթահարող, նպատակասլաց, շարունակ անձնային աճին հետևող ու իր այդ տեսակով շրջապատի հարգանքը վայելող երիտասարդների մասին ֆիլմ։ Այսօր մեր երիտասարդության մեջ այլ արժեքներ են, էդ «լավ տղերքի» հանդեպ այսօր այլ վերաբերմունք է ձևավորվում եւ ընտանիքում, եւ դպրոցում, եւ փողոցում։ Եթե մի քիչ մտահոգված եք սերնդի դաստիարակությամբ, այսպիսի ֆիլմ չպիտի նկարեք։ Բա վերնագիրը. ի՞նչ կայսրություն. ձեր պատկերացրած կայսրության թևերը պետք է կտրել, ոչ թե ֆիլմ նկարել ու թեւեր տալ երիտասարդության մեջ սխալ պատկերացումների տարածմանը։ Հերիք է կեղտ ցույց տալ ու ասել՝ սա կեղտ է: Ցույց տվեք լավը, օրինակելին, որին պետք է հետևել, ցանկանալ նմանվել»,-գրել է օգտատերերից մեկը։

«Սա մտավոր ցեղասպանություն է։ Սա ազգի ապագայի ցեղասպանություն է։ Ոչ ավել ոչ պակաս…»,-գրել է մեկ ուրիշը։

«Շատ ուսուցողական ֆիլմ եք նկարել, ուսուցանում եք ինչպես անասուն մեծանալ…»,-հեգնել է եւս մեկ օգտատերը: Շատերը մտահոգված են, որ դեռահասների ծնողները թույլ են տվել նրանց նման ֆիլմում նկարվել:

Իհարկե, կան նաեւ ֆիլմի վերաբերյալ հիացական մեկնաբանություններ, բայց շատերը զայրացած են ահաբեկչություն, փողոցային բառապաշար, ծեծկռտուք ու գողական բարքեր քարոզելու պատճառով:

Ի դեպ, ահաբեկչության մասին՝ տարիներ առաջ Երեւանի քաղաքապետարանում մասնակիցը լինելով մի միջադեպի ՝ Գոռ Վարդանյանն ասել էր, որ ինքը հակաահաբեկչության մասնագետ է»:  

Հեղինակ՝ Գոհար Հակոբյան

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more