▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գնացել՝ դեղին մամուլի խմբագրի առջև նստել եք․․․Բագրատ Սրբազանն՝ Աննա Հակոբյանի մասին

Գնացել՝ դեղին մամուլի խմբագրի առջև նստել եք․․․Բագրատ Սրբազանն՝ Աննա Հակոբյանի մասին

«Սրբազան պայքար»-ի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի տարեվերջյան մամլո ասուլիսն ամբողջությամբ` տեսանյութում։

«Այս ասուլիսը նաև մեր նոր սկզբի մասին է: Մենք այլ ծրագիր ու նպատակ չունենք, քան այս իշխանությանը հեռացնելը, և դա լինելու է փողոցային պայքարի միջոցով: Քաղաքական լուծում կլինի դրա արդյունքում»,-ասուլիսի ժամանակ նշեց «Սրբազան պայքար»-ի առաջնորդ Բագրատ Սրբազանը: Իսկ այն հարցին, թե ե՞րբ, Սրբազանը պատասխանեց. «Մենք ինտենսիվ պատրաստության շրջանում ենք: Դետալները չասեմ: Այն արձագանքները, որ գալիս են մեզ, մեզ ուղղակի լիահույս են դարձնում և միևնույն ժամանակ պարտադրում, որ մենք այս անգամ սխալվելու իրավունք չունենք: Այն ժամանակ, երբ մենք կհայտարարենք հրապարակներ դուրս գալու մասին, ուրեմն ամեն ինչ վերջացած պետք է լինի»:

***

«2025 թվականին, ըստ Աստվածաշնչյան պատումի, լրանում է յոթ տարվա երաշտի շրջանը և սկսվելու է առատության և լիության շրջանը: Մեր երկիրը չի լինելու գրավված և ավերակ այլ՝ Վերհառնող և Շեն երկիր»,- ասուլիսի ժամանակ ասաց «Սրբազան պայքար»-ի շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ ընդգծելով, որ այդ անբեկանելի հավատքով է ներգրավվել պայքարի մեջ. «Ես շարունակելու եմ այս հրաշալի պայքարը, որը եղել և մնում է իմ կյանքի ամենաերջանիկ ժամանակաշրջանը, որովհետև մեր կյանքի սահմանափակ օրերն ավելին չեն, քան մեր իղձերն ու երազները, որովհետև ես պատասխանատվություն և ուխտ ունեմ Աստծու, իմ ժողովրդի, իմ նահատակ եղբայրների և պատմության առջև՝ հռչակելով, որ «Տերն է իմ լույսը և կյանքը ես ումի՞ց պիտի վախենամ, Տերն է իմ կյանքի ապավենը, ես ումի՞ց պիտի երկնչեմ»: Այս աղոթքով ու հռչակումով ենք սկսել և այդպես էլ կավարտենք»: Սրբազանը, շարունակելով խոսքը, նշեց. «Մենք այլընտրանք չունենք, բացի չարիքից ազատագրումը և հաղթանակը, որպեսզի Եռագույնը վերջնականապես հաղթի սև ու սպիտակին, Հոգին հաղթի «դուխին», Տաճարը հաղթի փողոցին և ամբողջությամբ Հոգևոր Հայաստանը հաղթի «նոր Հայաստանին»:

***

«Ես խոնարհաբար ներողություն եմ խնդրում յուրաքանչյուրից, որ այս պահին հնարավոր չեղավ իրականացնել մեր ծրագիրը»,- ասուլիսի ժամանակ ասաց «Սրբազան պայքար»-ի առաջնորդ Բագրատ Սրբազանը: Շարունակելով խոսքը՝ Սրբազանը շեշտեց. «Մենք գործելու ենք ոչ թե հնարավոր է, թե՝ ոչ, այլ անհրաժեշտություն է, թե՝ ոչ այս չարիքին հեռացնելը: Այն անհրաժեշտություն է և այդպես էլ կդառնա հնարավոր»: Սրբազանի խոսքով մեր ժողովուրդը կարիք ունի երկխոսության՝ իր ներկայի, գալիքի, իր արժեքների և իր կյանքի ու ինքնության մասին: «Այս իշխանությունը ձգտում է փոխել մեր հայրենիքի բովանդակությունը, ինքնությունն ու արժեքները՝ գողանալով մեր խորհրդանիշները, մեր երազներն ու իղձերը, մեր պատիվն ու կենսագրությունը: «Սրբազան պայքար»-ը այդ մասին է՝ նյութական չակնկալիքներ ունենալու մասին է, հետևաբար վերջին վերջակետ կունենա միայն ու միայն հաղթանակի դեպքում: Մեր պայքարի էությունը հոգևոր բարոյական է, նկարագիրը՝ ազգային, իսկ լուծումները՝ քաղաքական»,- նշեց Սրբազանը:

***

«Դատապարտելի է այն տգեղ երևույթը, երբ երեկ քաղաքապետի հայրը ևս մի անգամ արձանագրեց այն մասին, որ այն, ինչ մտածում են, խոսում և գործում են իրենց ընտանիքներում, ուղղակիորեն արտահայտում են հրապարակներում»,- տարեվերջյան ասուլիսի ժամանակ ասաց «Սրբազան պայքար»-ի առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով երեկ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հոր մասնակցությամբ միջադեպին: Սրբազանը նշեց, որ դա եզակի երևույթ չի. «Ժամանակներ առաջ էլ ԱԺ նախագահի մայրն էր հայհոյում ու թքում, այսօր Երևանի քաղաքապետի հայրն է: Պատկերացրեք, թե իրենց ընտանիքներում ինչ խոսակցություններ են տեղի ունենում: Սա պարզապես արտաքին արտահայտված շերտն է: Սա ուղղակի ցուցիչն է այս մարդկանց վերաբերմունքի՝ իրենց ընտրած ժողովրդի հանդեպ»,- ասաց Սրբազանը:

***

«Սրբազան պայքար»-ի առաջնորդ Բագրատ սրբազանը, ասուլիսի ժամանակ անդրադառնալով կատարված սխալներին, որոնց պատճառով չհաջողվեց հասնել պայքարի վերջնանպատակին, նշեց, որ առաջին խնդիրը կազմակերպչական աշխատանքն էր. «Մեր հիմմնական խնդիրը եղել է կազմակերպչականը, ժամանակ չունենալը՝ այդ լայն կազմակերպչական աշխատանքը կատարելու: Հիմնական խնդիրը եղել է նաև որոշակի վստահությունը, որ մենք ունեցել ենք այս կամ այն պատասխանատու ուժերի նկատմամբ, որոնք ի վերջո ինչ-որ ձևով չեն իրականացրել վերջնարդյունքում: Դրանց մեջ կան քաղաքական և ոչ քաղաքական ուժեր: Իմ բարոյականությունը թույլ չի տալիս խոսելու դրա մասին»:

***

«Սրբազան պայքար»-ի առաջնորդ Բագրատ Սրբազանը, ասուլիսի ժամանակ անդրադառնալով իր վարչապետի թեկնածու լինելու թեմային, ասաց, որ երբեք չի ունեցել նման ցանկություն, դա եղել է հրապարակում հավաքված ժողովրդի ցանկությամբ և կուսակցությունների, կազմակերպությունների առաջադրմամբ: «Մեր առաջնային նպատակը երբեք էլ չի եղել վարչապետի թեկնածու առաջադրելը, եղել է հեռացնելը»,- ընդգծեց Սրբազանը և, ի պատասխան հարցի, թե «չե՞ք կարծում, որ վարչապետին հեռացնելու շարժում սկսելուց առաջ պետք է հանրության հետ պարզ խոսեք և ասեք, թե ով է լինելու վարչապետի ձեր թեքնածուն», ասաց. «Ես չեմ կարող որևէ մեկի անուն տալ, նախ, որովհետև պետք է լինեն մարդիկ, ովքեր պատասխանատվություն կրելու ցանկություն ունեն, մարդիկ, ովքեր ընդունելի են, և մարդիկ, ովքեր հավակնություն չեն ունենա արդարության սկզբունքից շեղվելու: Այսօր որևէ թեկնածու գոյություն չունի, այդ թեկնածությունն էլ շատ պայմանական է: Այսօր գոյություն ունի փողոց, հրապարակ և առաջնորդություն: Ես վաստակել եմ այդ իրավունքը՝ ինքս ինձնով սկսելով այս ամբողջ պայքարն ու շարժումը»: Այն դիտարկմանը, որ «մարդիկ չեն ուզում նախկինները հետ գան», Սրբազանը արձագանքեց. «Նախկինները հետ գալու ո՛չ տրամադրություն ունեն, ո՛չ էլ ցանկություն»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more