▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գնացե՞լ են, լավ են արել, ուրիշներն էլ պիտի գնան

Մամիկոն Համբարյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ասում եք, արտագաղթում են, փախնում են, դավաճան են, հայրենասեր չեն: Ասում եք վերադարձեք, միասին կառուցենք, միասին փոխենք մեր երկիրը: Ու՞մ մասին է խոսքը, ո՞վ պետք է վերադառնա, որ երկիրը փոխի, պատաշա՞րն է փոխելու, թ՞ե սվաղճին, վոդապռավոդչիկը՞, թե ջութակահարը: Երկրում մնացող մտավորականն ի՞նչ է անում, որ հիմա էլ ուզում եք, որ հեռացողները վերադառնան, ի՞նչ է, վախը սրտե՞րդ է ընկել, մենակ ե՞ք մնացել, շատվոր որ լինեք, իրար սիրտ կտա՞ք ու սիրտ կառնե՞ք: Ծիծաղելի եք:

Գան ի՞նչ անեն, սոված մեռնե՞ն, քռչերով ման գա՞ն, մթի մեջ նստե՞ն, նվաստացած զգա՞ն, օրվա հացի կարո՞տ: Իրոք, ասողին էլ լսող չկա, բոլորը ասող են, լսողները հեռացել են, հոգնել են սին կտերից, նրանք դրանցով չեն կշտանում, հոգնել են աուդիտորիա լինելուց: Նստել եք Անտալիայի մի հյուրանոցում, բացել եք ֆեյսբուքն ու հայրենասիրական կոչեր եք գրում: Այ մարդ ամառդ վայելի: Կուշտը սովածին խոշոր է բրդում: Ձեր աթոռի կռիվները ու՞մ է հետաքրքրում:

Գնացե՞լ են, լավ են արել, ուրիշներն էլ պիտի գնան: Ո՞վ որ էս երկրի արյունն է ծծկում, թող ինքն էլ իր լակոտի ու իր անառակ կնոջ հետ մնա ու դրոշակ ծածանի ու մի երկու հայրենասիրական երգ երգի:

Լոթի ու լոպազ հայրենասերներին եմ ասում, քսան սանտիանոց եղունգներով, բայց կարճ խելքով լրագրողուհիներին եմ ասում, երեսին թրաշ չաճած ջահել ակտիվիստին եմ ասում, քաղաքական գործիչներին եմ ասում, ով ամիսը մի մեկ միլիոն փող է ստանում, դուք ի՞նչ իրավունք ունեք գնացողին դատապարտելու: Օրական հազարներ են հեռանում, մնալու որ լիներ կմնային, քսան տարի առաջ հավատացին կտերին ու մնացին, ի՞նչ եղավ, զավակ տվեց հայրենիքին, բայց գազելի մեջ հարյուր դրամի համար, վարորդը պոռնիկ է անվանում զոհված ազատամարտիկի մորը, կռված տղեքը սոված են ման գալիս, հաշմանդամները մի երկու ամսվա թոշակ են տալիս բժշկական կամիսիային, որ կարգ ստանան: չինովնիկը գիտե, թե ինքը տեր է, իսկ մյուսներն իր ծառան, տո այ քոծ, շոպլիկ, գրասենյակի կռիս,մի մոռացի, որ էս կյանքը խիար է, էսօր ձեռդ է, վաղն էլ քամակումդ կհայտնվի:

Շինարարը մնաց, բայց աշխատանքի դիմաց՝ ռոճիկի կեսը քցում արին, սոված մնաց, ուսանողի վարձ չկարողացավ տալ, աղջկան ամուսնացնելու գումար չունի, էլ չասեմ օժիտ տալու, տղան պարապ- սարապ ման է գալիս, որովհետև դիպլոմը ձեռը աշխատանք չկա, որ աշխատի: Ամբողջ օրը, թախտը գրկած՝ նստած են, ո՞վ նստած մարդուն փող կտա: Հլը մի հատ նրա կենսապայմաններին նայեք, հետո ճոռոմ-ճոռոմ խոսեք: Ով քնից շուտ ելավ հայրենասեր դառավ: Վերջ տվեք ձեր էդ քննադատություններին, դարդից են գնացել, անճարությունից են գնացել, ամոթից են գնացել, վիրավորանքից են գնացել, սովածությունից ու աղքատությունից են գնացել, առհամարված ու մերժված լինելուց են գնացել, խաբված ու հուսալքված լինելուց են գնացել: Կասե՞ք չկա նման բան, կասե՞ք, որ սխալ են հասկացել: Չեք ուզում որ մարդիկ հեռանան, մարդուն թողեք ապրի, հարկային բեռը հանեք ուսերից, բարձրացրեք կենսամակարդակը, աշխատատեղ տվեք: Չեմ հավատում, որ չկա, չեմ հավատում որ հնարավոր չէ, շատ էլ լավ հնարավոր է»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more