Ամսվա մեջ առանձնացվում է չորս շաբաթ և կիրակի, որոնք մեր կառավարությունը նվիրել է հայ հասարակությանը` գյուղմթերքի տեսքով:
Գաղտնիք չէ, որ այն բնակիչներին հնարավորություն է տալիս ապրանք գնել անմիջապես գյուղացուց և բնակարան հասցնել էժան ու որակով, առանց քիմիական հավելումների սնունդ։
Ահա այսպես ամեն շաբաթ և կիրակի, որոնց հաջորդում է ամբողջովին կեղտոտ, փնթի երկուշաբթի։ Բա էլ ոնց հասկացնել, որ սա այն վայրն է, որտեղ հավաքվում ենք ամեն շաբաթ և կիրակի։
Բացի գյուղմթերքից, քանի որ հնարավոր է լինում որոշակի գումար հետ գցել, շատերը նախընտրում են այցելել «բրենդային» խանութներ, որոնց ապակիներին փակցված է «Էստի համեցեք»-ը, կամ «Զեղչ»-ը։
Ոգևորված օրվա գնումներից` ներս են մտնում ընտրություն կատարում ոչ այդքան մեծ տեսականուց ու թույլ ժպիտ արձակելով` հեռանում։
Ճանապարհին «Մարդ ես, մեկ էլ տեսար այստեղ էլ հարմար մի բան լինի» եզրույթի համաձայն ներթափանցում են հարակից խանութներ, տոնավաճառ, որտեղ նրանց դիմավորում են ճարտասանության դասընթացներին մասնակցած և որակավորում ստացած վաճառողներ, ովքեր արդեն շփոթված հաճախորդին համոզում և գնել են տալիս ասենք թե կոշիկ, որը մեկ անգամ հագնելու համար է` առանց այդ մասին տեղյակ պահելու։ Սակայն այս մասին հաճախորդն իմանում է ավելի ուշ։
Ուստի «սթափեցման» գործընթացը տեղի է ունենում մի քանի ժամ անց, երբ արդեն ընտանիքի անդամներն էլ նրա հետ զմայլվել են կատարած գնումներով։ Բայց, դե տանը մեկը լինում է, ով ասում է. «Հլը մի հատ էլ հագի»:
Հլը մի հատ էլ հագնում է ու…անակնկալ…կոշիկն ու կրունկը բաժանվում են իրարից` առանց մի քանի տարի միասին ապրելու։
Ի՞նչ անեել, վերադարձնե՞լ ապրանքը, թե՞…չէ, ավելի լավ է վերադարձնել, բայց հետ կվերցնե՞ն արդյոք,-մտածում է գնորդը։
Իսկ մի ձայն` հեռու՛ հեռվից ասում է`տար, քանի որ
1.Գնորդն իրավունք ունի ոչ պարենային ապրանքն իրեն հանձնելու պահից 14 օրվա ընթացքում, եթե վաճառողն ավելի երկար ժամկետ չի հայտարարել, գնված ապրանքն այն գնելու կամ վաճառողի հայտարարած այլ վայրերում փոխարինել այլ չափի, ձևի, գույնի կամ համանման կոմպլեկտայնության ապրանքով` գնի տարբերության դեպքում անհրաժեշտ վերահաշվարկ կատարելով վաճառողի հետ:
Վաճառողի մոտ փոխարինելու համար անհրաժեշտ ապրանքի բացակայության դեպքում գնորդն իրավունք ունի վաճառողին վերադարձնել ձեռք բերած ապրանքը և ստանալ դրա համար վճարած գումարը:
2. Ապրանքը փոխարինելու կամ վերադարձնելու մասին գնորդի պահանջը բավարարվում է, եթե ապրանքը չի օգտագործվել, պահպանված են դրա սպառողական հատկանիշները և առկա են ապրանքը հենց այդ վաճառողից ձեռք բերելու մասին ապացույցներ:
3. Այն ապրանքների ցանկը, որոնք սույն հոդվածով սահմանված հիմքերով չեն փոխարինվել կամ վերադարձվել, որոշվում է օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված կարգով:
Կտանի, թե ոչ`սա կխոսի գնորդի` իր իրավունքներն իմանալու և դրանք պաշտպանելու մասին: