ԱԺ-ում ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը մինչ կխոսեր 2014 թվականի բյուջեի նախագծի մասին, դիմելով ԿԲ նախագահի տեղակալին՝ Ներսես Երիցյանին, հիշեցրեց իր` նախարար լինելու տարիները.
«Տվյալ պաշտոնյան նախարար աշխատած տարիներին պիտի հիշեր իր «փառապանծ» քաջագործությունների մասին, և դա պիտի բավարար լիներ այս ամբիոնից գոնորը զսպելու համար, այլապես այնպես պատասխան կստանա, որ իր մանկապատանեկան էնտուզիազմը չի բավարարի այդ պատասխանին գոնե համարժեք կամ ադեկվատ պատասխան գտնելու համար»,-ասաց Զոհրաբյանը:
Մանրամասները` Ա1+-ի տեսանյութում