▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գոռ Մինասյանը հանդես կգա Բահրեյնի հավաքականի կազմում

Գերծանր քաշային հայ ծանրորդ Գոռ Մինասյանը հանդես կգա Բահրեյնի հավաքականի կազմում:

Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականին կարճատև արձակուրդ է տրված:  Հուլիսի 25 –ից Աբովյանում կմեկնարկի թիմի ուսումնամարզական հավաքը: Դա տարեվերջին Կոլումբիայում անցկացվելիք աշխարհի առաջնության նախապատրաստական առաջին փուլն է:

Հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը ՀԱՕԿ-ի հետ զրույցում մանրամասնել է Գոռ Մինասյանի հետ կապված լուրերը.

«Այժմ ունենք գրեթե հավասարազոր ուժերի և հնարավորությունների գերծանր քաշային երեք ծանրորդ: Մրցակարգի համաձայն, Եվրոպայի և աշխարհի առաջնություններում, ամեն երկիր, հնգական քաշային կարգերից յուրաքանչյուրում, կարող է երկուական մարզիկ – մարզուհի ներկայացնել: Այս պարագայում մեր առաջատար ծանրորդներից մեկը կզրկվի մասնակցությունից:

Մեր դեպքում, գյումրեցի Գոռ Մինասյանն ընդառաջ է գնացել իրեն դիմած Արաբական Բահրեյնի ֆեդերացիայի ցանկությանը: Գոռը նաև նպատակ ունի պաշտոնական մրցումներում անհրաժեշտ վարկանիշային միավորներ վաստակել Փարիզի օլիմպիական խաղերում հանդես գալու համար: Ի դեպ, օլիմպիական խաղերի պարագայում, յուրաքանչյուր երկիր կարող է ծրագրում ընդգրկված տղամարդկանց և կանանց հինգական քաշային կարգերում ներկայացնել ընդամենը երեքական մարզիկ – մարզուհի»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more